Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ծրագրի ներկայացում շահագրգիռ կողմերին

21.07.2021

«Ընտանիք և համայնք» ԲՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը ներկայացնում է «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագիրը:

«Ընտանիք և համայնք» ԲՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը Արմավիրի, Մեծամորի, Մրգաշատի, Իջևանի և Նոյեմբերյանի համայնքներում շահագրգիռ կողմերին ներկայացնում է «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի պայքարել աղքատության և անհավասարության դեմ և նպաստել սոցիալական փոփոխություններին և ներառական ու կայուն զարգացմանը Հայաստանում։ Այս նպատակին հասնելու համար փորձ է արվելու

1) ակտիվացնել միջոլորտային և միջագերատեսչական համագործակցությունը պետական և ոչ պետական կառույցների միջև՝ տեղական մակարդակում,

2) ամրապնդել ՔՀԿ դերն ու մասնակցությունը տեղական սոցիալական քաղաքականության գործընթացներում, ինչպես նաև նպաստել որակյալ և նպատակային սոցիալական ծառայությունների մատուցմանը,

3) նպաստել սոցիալական ծառայությունների պետական ֆինանսավորման թափանցիկ մեխանիզմների ներդրմանը։ Այս ամենի արդյունքում, մենք նպատակ ունենք մշակել և ներդնել կարիքահեն և կայուն տեղական սոցիալական ծրագրեր, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից մատուցվող սոցիալական ծառայություններ։

 

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման հիմնադրամի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW -ի, ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO -ի և Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿի գործընկերությամբ իրականացվող շրջանակներում:

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին