Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ծրագրի շահառուներ

01.09.2020

Ծրագրի հիմնական շահառուներն են  ՀՀ  հինգ մարզերի՝ Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Լոռիի և Շիրակի ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքների անդամ հանդիսացող  ավելի քան 11,000 խոցելի անձինք և 200 սոցիալական աշխատողներ։

Մասնավորապես՝

1․ 6000 շահառու կստանա տարատեսակ (կրթական, առողջապահական,  զբաղվածության աջակցման, իրավական, հոգեբանական, նյութական, հումանիտար և այլն) ծառայությունների հասանելիություն

2․ 5000 շահառու օգտվելու է ինքազբաղվածության խթանման  ծրագրերից,այդ թվում՝

  • 300 շահառու կստանա բիզնես նախագծերի իրականացման համար փոքր դրամաշնորհներ՝ ծրագրի միջոցների հաշվին
  • 3300 շահառու ներգրավված է լինելու (կամ օգտվելու է) ինքնազբաղվածության խթանման տարբեր ծրագրերից
  • 1400 շահառու կստանա խորհրդատվություն սկսելու ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածության ծրագրերում ներգրավվելու վերաբերյալ

Ծրագրում շահառուների հատուկ խումբ են կազմում սոցիալական աշխատողները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային առնվազն 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին