Վերապատրաստում գործընկեր կազմակերպությունների համար
17.07.2021
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կազմակերպել էր երկօրյա դասընթաց գործընկեր կազմակերպությունների՝ «Գործընկերություն և ուսուցում» և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների ներկայացուցիչների համար։
Հուլիսի 16-17-ը Երևանում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կազմակերպել էր երկօրյա դասընթաց գործընկեր կազմակերպությունների՝ «Գործընկերություն և ուսուցում» և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների ներկայացուցիչների համար։
Դասընթացը նպատակ է ունեցել ամրապնդելու մասնակիցների կարողությունները համայնքների կարիքների գնահատման գործընթացներում (ֆոկուս խմբային քննարկումների, խորին հարցազրույցների իրականացում), ինչպես նաև աջակցելու համայնքներում միջմասնագիտական ցանցի և աշխատանքային խմբերի ձևավորման և դրանցում համատեղ աշխատանքի համար նպաստավոր միջավայրի ստեղծման հարցերում։
