ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ասոցիացիայի գործադիր վարչությունը համարվում է Ասոցիացիայի կառավարման կոլեգիալ մարմին:
Գործադիր վարչությունը Ասոցիացիայի Ժողովների և Ասոցիացիայի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ապահովում է Ժողովների և Խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն Ասոցիացիայի բնականոն գործունեությունը, ապահովում Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերի կատարումը, ապահովում Ասոցիացիայի անդամների և հրավիրված փորձագետների, վարձու աշխատողների արդյունավետ աշխատանքը: Գործադիր վարչության անդամները կարող են վարձատրվել Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակնրում: