Բիզնես դասընթացավարի ընտրության մրցույթ
29.05.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակում հրավիրում է անհատ փորձագետների կամ փորձագետների խմբերի մասնակցելու բիզնես դասընթացավարի ընտրության 02_AASW_UNHCR_2026 մրցույթին:
- Նախապատմություն
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական կայունացմանը՝ նրանց տրամադրելով ձեռնարկատիրական գիտելիքներ, բիզնեսի մեկնարկի համար անհրաժեշտ հմտություններ, դրամաշնորհաին աջակցություն և հետագա բիզնես ուղեկցում։
Ծրագրի թիրախային համայնքներն են՝ Արմավիր, Վաղարշապատ, Աշտարակ, Աբովյան (ներառյալ Նոր Հաճընը), Մասիս, Գորիս, Տաթև և Տեղ համայնքները։
- Պաշտոնի նպատակը
Բիզնես դասընթացավարը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների ներկայացուցիչների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացման համար՝ նպաստելով բիզնես գաղափարների ձևավորմանը, բիզնես պլանների մշակմանը և մասնակիցների գործնական ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
- Աշխատանքի շրջանակը
Բիզնես դասընթացավարը պատասխանատու է հետևյալ աշխատանքների իրականացման համար․
- Իրականացնել «Բիզնես ծրագրի մշակում և իրականացում» թեմայով դասընթացային ծրագիր,
- Դասընթացների շրջանակում անդրադառնալ հետևյալ թեմաներին՝
- բիզնես գաղափարի մշակում,
- շուկայի ուսումնասիրություն,
- բիզնես մոդելի ձևավորում,
- ֆինանսական պլանավորում և բյուջետավորում,
- վաճառքներ և հաճախորդների ներգրավում,
- մարքեթինգ,
- ռիսկերի գնահատում,
- ձեռնարկատիրական և փափուկ հմտություններ,
- բիզնես պլանի մշակում և ներկայացում։
- Աջակցել մասնակիցներին անհատական կամ ընտանեկան բիզնես պլանների մշակման գործընթացում,
- Մշակել և տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ,
- Ապահովել դասընթացների մասնակցության և արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի վարումը։
Իրականացման ժամանակահատվածը․ Դասընթացները նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով նույն օրվա ընթացքում կարող է իրականացվել երկու սեսիա:
Ակնկալվող արդյունքներ
- Մշակված և իրականացված դասընթացային ծրագիր։
- Իրականացված 10 ուսումնական խումբ (յուրաքանչյուրում՝ միջինը 15 մասնակից), յուրաքանչյուր 6 ուսումնական հանդիպում (յուրաքանչյուր հանդիպումը՝ 3 ժամ):
Նշում՝ Դասընթացները իրականացվելու են զուգահեռ, ըստ այդմ, առնվազն 2 դասընթացավար է ընտրվելու առաջադրանքի կատարման համար:
- Մասնակիցների կողմից մշակված բիզնես պլաններ։
- Ներկայացված դասընթացային նյութեր և կիրառված գործնական առաջադրանքներ։
- Ներկայացված հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
- Հաշվետվողականություն
Բիզնես դասընթացավարը հաշվետու է Ծրագրի ղեկավարին և/կամ ծրագրի կողմից նշանակված պատասխանատու համակարգողին։
Դասընթացավարը պարտավոր է՝
- Համաձայն հաստատված ժամանակացույցի իրականացնել դասընթացները,
- Վարել մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթավորումը,
- Ներկայացնել դասընթացների իրականացման վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ,
- Ծրագրի թիմին տրամադրել մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանները և այլ պահանջվող նյութերը։
- Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ձեռնարկատիրության զարգացման, բիզնես խորհրդատվության կամ բիզնես դասընթացների իրականացման ոլորտում,
- Առնվազն 3 տարվա փորձ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ ձեռնարկատիրական կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում աշխատելու ոլորտում,
- Բիզնես պլանների մշակման և գնահատման փորձ,
- Դասընթացների վարման և ֆասիլիտացիայի հմտություններ,
- Հաղորդակցման և խորհրդատվության գերազանց հմտություններ։
- Դիմելու կարգ
Դիմել կարող են ինչպես անհատ փորձագետներ, այնպես էլ փորձագետների խմբեր (թիմեր), որոնք համապատասխանում են տեխնիկական առաջադրանքով սահմանված պահանջներին։
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հունիսի 15-ը, ներառյալ, procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․
- Ինքնակենսագրական (CV)՝ ներկայացնելով համապատասխան կրթությունը, մասնագիտական փորձը և նմանատիպ աշխատանքների իրականացման փորձը,
- Ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի մեկ ուսումնական սեսիայի արժեքը (նշված արժեքը չպետք է ներառի տրանսպորտային, կեցության կամ այլ լոգիստիկ ծախսեր),
- Տեխնիկական առաջարկ, որը պետք է ներկայացնի դասընթացների իրականացման առաջարկվող մեթոդաբանությունը, ուսուցման մոտեցումները, հիմնական թեմատիկ ուղղությունները և գործնական աշխատանքի կազմակերպման եղանակները։
Փորձագետների խմբերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թիմի կազմը, յուրաքանչյուր անդամի դերակատարությունը և համապատասխան ինքնակենսագրականները։
ՀՍԱԱ-ն իրավունք է վերապահում դիմորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև հրավիրել կարճ հարցազրույցի կամ ներկայացման՝ ընտրության գործընթացի շրջանակում։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.07.2026
Լոգոպեդի աշխատանքի մրցույթ (Աշտարակ)
22.05.2026
Դասընթացավարի աշխատանքի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
