Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հայտերի ընդունում՝ սոցիալական աշխատանքի քոուչինգի դասընթացին մասնակցության համար

29.05.2024

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ն հայտարարում է հայտերի ընդունում սոցիալական աշխատանքի քոուչինգի դասընթացին մասնակցելու համար՝ «Միասնական սոցիալական ծառայությունների կարողությունների զարգացում՝ ապահովելու տեղահանված անձանց իրավիճակի արձագանքումը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ:

Ո՞վքեր կարող են դիմել

  • Դասընթացին կարող են դիմել այն մասնագետները, ովքեր ունեն՝
    Սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
    Սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական փորձ

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված անձինք պետք է մինչև սույն թվականի հունիսի 10-ը իրենց դիմումը ուղարկեն infoaasw@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Դասընթաց քոուչերի համար»։

Դիմումը պետք է ներառի՝ Ինքնակենսագրական (CV)

ԿԱՐԵՎՈՐ

  • Ինքնակենսագրականում պարտադիր է ներառել հետևյալ տեղեկատվությունը՝
    Աշխատանքային գործունեության նկարագրություն
     Մասնակցություն մասնագիտական դասընթացների և սեմինարների
     Մասնագետի կողմից իրականացված դասընթացներ

 Սպասում ենք Ձեր հայտերին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին