Գնառաջարկի հրավեր․ Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարներ
11.03.2022
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը հրավիրում է հետաքրքրված Ընկերություններին գնառաջարկ ներկայացնել «Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարների տեխնիկական բնութագիր» ոչ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնահարցման համար։
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպությունը և «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը հրավիրում է հետաքրքրված Ընկերություններին գնառաջարկ ներկայացնել «Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարների տեխնիկական բնութագիր» ոչ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնահարցման համար։
Ձեր Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով
procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին:
Պատվիրատուին ներկայացման վերջնաժամկետն է 21 մարտի, 2022թ., ժ. 11:00 (տեղական ժամանակով):
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Ձեր առաջարկը` հայերեն լեզվով պետք է ներկայացվի համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, կատալոգ(ներ)ի և տպագիր այլ նյութերի ու համապատասխան տեղեկությունների հետ մեկտեղ՝ գնանշված յուրաքանչյուր անվանման համար` ներառելով կազմակերպությունների
անվանումները և հասցեները, որոնք ապահովում են սպասարկման ծառայություններ Հայաստանում:
Ձեր առաջարկը պետք է ներկայացվի ստորև բերված հրահանգների և կից ներկայացվող Պայմանագրի համաձայն: Կցված Ծառայությունների մատուցման ժամկետները և պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ