Լոգոպեդի աշխատանքի մրցույթ (Աշտարակ)
14.07.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «ՐԱՅԶ-Հայաստան» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ (AASW-RISE-07/26) ՝ Աշտարակի բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայության մասնագիտական թիմի լոգոպեդի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «ՐԱՅԶ-Հայաստան» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայության մասնագիտական թիմի լոգոպեդի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Պաշտոն՝ Լոգոպեդ
Մրցույթի համար՝ AASW-RISE-07/26
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024- Օգոստոս 2027
Հաշվետու է՝ Կենտրոնի սուպերվիզորին
Գործողության սկիզբ՝ 01/08/2026
Գործողության ավարտ՝ 30/05/2027
Աշխատանքի նպատակը` Լոգոպեդը պատասխանատու է Աշտարակի բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայության շահառուներին որակյալ լոգոպեդական ծառայությունների տրամադրման համար՝ նպաստելով երեխաների և մեծահասակների խոսքի, լեզվի, հաղորդակցման և կուլ տալու (անհրաժեշտության դեպքում) հմտությունների զարգացմանը, ֆունկցիոնալ կարողությունների բարելավմանը և սոցիալական ներառմանը։
Հիմնական պարտականությունները
- Իրականացնել շահառուների լոգոպեդական գնահատում՝ կիրառելով մասնագիտական գնահատման գործիքներ։
- Մշակել, իրականացնել և պարբերաբար վերանայել անհատական լոգոպեդական միջամտության պլանները։
- Անցկացնել անհատական և խմբային լոգոպեդական պարապմունքներ՝ շահառուների կարիքներին համապատասխան։
- Իրականացնել ծնողների, խնամակալների և ընտանիքի անդամների խորհրդատվություն՝ ապահովելով տնային պայմաններում միջամտությունների շարունակականությունը։
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն բազմամասնագիտական թիմի անդամներին։
- Սերտ համագործակցել սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիալական հմտություններ ուսուցանողի և թիմի այլ մասնագետների հետ՝ ապահովելով շահառուի անհատական աջակցության պլանի իրականացումը։
- Մասնակցել դեպքերի քննարկումներին, թիմային հանդիպումներին, մասնագիտական սուպերվիզիաներին և վերապատրաստումներին։
- Վարել սահմանված մասնագիտական փաստաթղթերը, գնահատման ձևաթղթերը, ծառայությունների գրանցումները և հաշվետվությունները։
- Ապահովել շահառուների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և պահպանել մասնագիտական էթիկայի սկզբունքները։
- Անհրաժեշտության դեպքում ծառայություններ մատուցել նաև Աշտարակի խոշորացված համայնքի բնակավայրերում՝ մոբայլ ծառայությունների շրջանակում։
- Կատարել պաշտոնին առնչվող այլ պարտականություններ։
Նվազագույն որակավորման պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հատուկ մանկավարժության (լոգոպեդիա) կամ հարակից մասնագիտությամբ։
- Լոգոպեդի մասնագիտական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ։
- Երեխաների և/կամ մեծահասակների հետ աշխատանքի փորձ։
- Բազմամասնագիտական թիմում աշխատելու կարողություն։
- Հայերենի գերազանց իմացություն։
- Համակարգչային գրագիտություն (MS Office փաթեթ)։
- Մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։
Անձնական կարողություններ
- արդյունավետ հաղորդակցման և համագործակցության հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում,
- նախաձեռնողականություն,
- ժամանակի արդյունավետ կառավարում,
- ճկունություն և սթրեսակայունություն,
- շահառուակենտրոն և էթիկական աշխատանքային մոտեցում։
Աշխատանքի հիմնական վայրը` Աշտարակի բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայություն, Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք։
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրական (CV),
- մոտիվացիոն նամակ,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
- մասնագիտական վերապատրաստումների կամ հավաստագրերի պատճեններ (առկայության դեպքում)։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Լոգոպեդ»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28 հուլիսի, 2026 թ.
Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
