Դասընթացների իրականացման համար Հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթ (AASW-UNHCR-001/25)
27.05.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ն հրավիրում է հետաքրքրված մատակարարներին մասնակցելու Հրազդան, Նոր Հաճն և Սարդարապատ (Արմավիր) համայնքների սոցիալական ոլորտի աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև նույն համայնքների երիտասարդների ուժեղացմանը ու ներառմանն ուղղված դասընթացների համար հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթին:
ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀԿ-ն ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Թիրախավորված սոցիալական ծառայություններ և կարողունակ աշխատուժ՝ Հայաստանում փախստական և խոցելի բնակչության համար» » ծրագրի շրջանակում, նպատակ հետապնդելով նպաստել փախստական, բռնի տեղահանված անձանց դիմակայության բարձրացմանը և սոցիալական ինտեգրմանը թիրախ համայնքներում՝ սոցիալական աշխատանքի կենտրոնների հիմնման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման և համայնքային աշխատուժի կարողությունների զարգացման միջոցով, հայտարարում է մրցույթ (Մրցույթի համարը՝ AASW-UNHCR-001/25)՝ հյուրանոցային ծառայությունների մատակարարների ընտրության նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ընտրված մատակարարը պետք է ապահովի հետևյալ ծառայությունների տեղին և ժամանակին տրամադրումը պատվիրատուին.
- Առաջադրանք 1. Արտագնա սոցիալական ինտեգրման միջոցառում (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Ստեղծել մի հարթակ, որտեղ Հրազդան, Նոր Հաճն և Սարդարապատ (Արմավիր) համայնքների երիտասարդները կզարգացնեն իրենց սոցիալական և քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը՝ համայնքի խնդիրների ճանաչման, համատեղ նախաձեռնությունների և համագործակցային նախագծերի միջոցով՝ նպաստելով համայնքի ինտեգրմանը և երիտասարդների ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում։
- Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Սրահի ապահովում - մինչև 30 (U-shape դասավորվածությամբ) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Խմբային աշխատանքների համար տարածքների ապահովում- մինչև 10 մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Սուրճի, ճաշի և ընթրիքի ընդմիջումների ապահովում (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց ,
Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 29-օգոստոսի 1-ին և օգոստոսի 19-22-ին:
- Առաջադրանք 2. Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Մասիս համայնքի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համայնքի սոցիական պլանի քննարկումը և մշակումը։
Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Սրահի ապահովում - մինչև 30 (U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում (ընդհանուր՝ 4 սուրճի ընդմիջում, 2 ճաշի ընդմիջում, 1 ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց (մեկ գիշեր/երկու օր)․
Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 17-18-ին:
- Առաջադրանք 3. Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Հրազդան, Նոր Հաճն և Սարդարապատ (Արմավիր) համայնքների սոցիալական ոլորտի աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացումը ։
Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Սրահի ապահովում - մինչև 30 (U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում (ընդհանուր՝ 6 սուրճի ընդմիջում, 3 ճաշի ընդմիջում, 2 ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց (երկու գիշեր/երեք օր)․
Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 24-26-ին:
Ի գիտություն. Կատարված աշխատանքների դիմաց Մատակարարի վճարումն կարող է իրականացվել նաև կանխավճարով:
ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ հունիսի 10-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։
Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1․ Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից` Հավելված 1.-ի ձևաչափով։
Ուշադրություն. Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները։
Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ և առանց ԱԱՀ, մատակարարման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։
2․ Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված Հավելված 2 ձևաչափով։
Այս փաստաթղթում պետք է ներկայացված լինեն ընկերության իրավական կարգավիճակը, պետական գրանցման մասին տվյալներ, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները և այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են կազմակերպության փորձի, կարողությունների և իրավասության մասին՝ համապատասխան ծառայությունների իրականացման համար։
Փաստաթղթերը հասանելի են այստեղ ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10 հունիսի, 2025:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ․
Ծրագրի նպատակը՝ Նպաստել փախստական, բռնի տեղահանված անձանց դիմակայության բարձրացմանը և սոցիալական ինտեգրմանը թիրախ համայնքներում՝ սոցիալական աշխատանքի կենտրոնների հիմնման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման և համայնքային աշխատուժի կարողությունների զարգացման միջոցով։
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
Ծրագրի ֆինանսավորումը՝ ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Հայաստան
Հայտարարություններ
24.09.2025
Հրավեր - Սոցիալական աշխատողի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
