Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Դասընթացների իրականացման համար Հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթ (AASW-WFP-T002/25)

11.08.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ն հրավիրում է հետաքրքրված մատակարարներին մասնակցելու Արագածոտն և Արմավիր մարզերի սոցիալական ոլորտի աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացման ուղղված դասընթացների համար հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթին:

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա) կողմից իրականացվող Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Փախստականների պարենային ապահովությունը և սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, նպատակ հետապնդելով նպաստել փախստական, բռնի տեղահանված անձանց դիմակայության բարձրացմանը և սոցիալական ինտեգրմանը թիրախ համայնքներում՝ սոցիալական աշխատանքի կենտրոնների հիմնման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման և համայնքային աշխատուժի կարողությունների զարգացման միջոցով, հայտարարում է մրցույթ (Մրցույթի համարը՝ AASW-WFP-T002/25)՝ հյուրանոցային ծառայությունների մատակարարների ընտրության նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Ընտրված մատակարարը պետք է ապահովի հետևյալ ծառայությունների տեղին և ժամանակին տրամադրումը պատվիրատուին.

  • Առաջադրանք 1. Արտագնա դասընթաց(Ծաղկաձոր կամ Աղվերան)որի նպատակն է ծրագրի շրջանակներում ստեղծված Սոցիալական աշխատանքի կենտրոնների մասնագետների կարողությունների զարգացումը։
  • Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
  • Սրահի ապահովում - մինչև 30 (Ushape դասավորվածությամբ) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
  • Խմբային աշխատանքների համար տարածքների ապահովում,
  • Սուրճի, ճաշի և ընթրիքի ընդմիջումների ապահովում  (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
  • Մասնակիցների գիշերակաց ,

Միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսի 28-29-ին:

  • Առաջադրանք 2Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Արագածոտն և Արմավիր մարզերի համայնքային սոցիալական աշխատողների և ՄՍԾ դեպք վարողների մասնագիտական կարողությունների զարգացումը և ծառայության մասին իրազեկումը։

Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝

  • Սրահի ապահովում - մինչև 30 (U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
  • Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում  ապահովում  (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
  • Մասնակիցների գիշերակաց

Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-19-ին:

  • Առաջադրանք 3Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Արագածոնի մարզի սոցիալական ոլորտի աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացումը ։

Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝

  • Սրահի ապահովում - մինչև 30(U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
  • Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում  ապահովում  (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
  • Մասնակիցների գիշերակաց

Միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-17-ին:

  • Առաջադրանք 4Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), որի նպատակն է Արմավիր մարզի սոցիալական ոլորտի աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացումը ։

Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝

  • 2 զուգահեռ Սրահի ապահովում - մինչև 30(Ushape) մարդ տեղավորելու հնարավորությամ,
  • Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում  ապահովում  (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
  • Մասնակիցների գիշերակաց

Միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-24-ին:

 

Ի գիտություն. Կատարված աշխատանքների դիմաց Մատակարարի վճարումն կարող է իրականացվել նաև կանխավճարով:

ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ օգոստոսի 23-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։

Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝

1․ Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից` Հավելված 1.-ի ձևաչափով։

Ուշադրություն. Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները։

Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ և առանց ԱԱՀ, մատակարարման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։

2․ Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված Հավելված 2 ձևաչափով։

Այս փաստաթղթում պետք է ներկայացված լինեն ընկերության իրավական կարգավիճակը, պետական գրանցման մասին տվյալներ, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները և այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են կազմակերպության փորձի, կարողությունների և իրավասության մասին՝ համապատասխան ծառայությունների իրականացման համար։

Փաստաթղթերը հասանելի են այստեղ ։ 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 23 օգոստոսի, 2025:

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի նպատակը՝  նպաստել փախստական, բռնի տեղահանված անձանց դիմակայության բարձրացմանը և սոցիալական ինտեգրմանը թիրախ համայնքներում՝ սոցիալական աշխատանքի կենտրոնների հիմնման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման և համայնքային աշխատուժի կարողությունների զարգացման միջոցով:

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Ծրագրի ֆինանսավորումը՝ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին