Գնառաջարկի հրավեր․ Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարներ
30.09.2022
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը հրավիրում է հետաքրքրված ընկերություններին գնառաջարկ ներկայացնել «Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարների տեխնիկական բնութագիր» ոչ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնահարցման համար։
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված Ընկերություններին (իրավաբանական անձանց և ԱՁ-ներին) գնառաջարկ ներկայացնել «Սոցիալական աշխատողների վերապատրաստման սեմինարների տեխնիկական բնութագիր» ոչ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնահարցման համար։
Ձեր Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին:
Պատվիրատուին ներկայացման վերջնաժամկետն է 14 Հոկտեմբեր, 2022թ.: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Ձեր առաջարկը` հայերեն լեզվով պետք է ներկայացվի համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, կատալոգ(ներ)ի և տպագիր այլ նյութերի ու համապատասխան տեղեկությունների հետ մեկտեղ՝ գնանշված յուրաքանչյուր անվանման համար` ներառելով կազմակերպությունների անվանումները և հասցեները (հյուրանոց և այլն), որոնք ապահովում են համապատասխան սպասարկման ծառայությունները:
Ձեր առաջարկը պետք է ներկայացվի ստորև բերված հրահանգների և կից ներկայացվող Պայմանագրի համաձայն: Կցված Ծառայությունների մատուցման ժամկետները և պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:
Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն (պայմանագրի պատճեն) առ այն, որ ունի նմանատիպ ոչ խորհրդատվական ծառայությունների հաջողությամբ փորձառություն։ Նվազագույնը երկու պայմանագիր վերջին երեք տարիների (2018-2021թթ.) ընթացքում:
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ