Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի մրցույթի հայտարարություն

03.11.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի AASW-RISE-008/25 մրցույթին:

Պաշտոնը՝ Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ

Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                          

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027

Հաշվետու է՝  Ծրագրի  ղեկավարին

Աշխատանքի նախընտրելի սկիզբ՝ 01/12/2025                                                                               

Գործողության ավարտ՝ 30/09/2027

1 Բովանդակությունը և նպատակը։

Աշխատանքի հիմնական նպատակը «ՐԱՅԶ – Հայաստան» ծրագրի նպատակների, ընթացքի և արդյունքների վերաբերյալ լայն հանրային իրազեկում ապահովելն է՝ աջակցելով Ծրագրի արդյունավետ իրականացմանը և սոցիալական փոփոխությունների խթանմանը։

 

2 Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի աշխատանքային պարտականությունների շրջանակը

  • Մշակել Ծրագրի հաղորդակցման պլան և նրա մասը հանդիսացող բովանդակային նյութեր՝ ծրագրի նպատակներին, գործողություններին ու արդյունքներին համապատասխան՝ ներառյալ տեղեկատվական նյութեր, հաջողության պատմություններ, վերլուծական հոդվածներ, տեսանյութեր, սոցիալական մեդիայի համար նախատեսված նյութեր և այլն,
  • Իրականացնել Ասոցիացիայի վեբկայքում և սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) Ծրագրի վերաբերյալ նյութերի մշակումը և տարածումը, ապահովելով նաև ստացված հաղորդագրություններին պատշաճ արձագանքը,
  • Մասնակցել Ծրագրային միջոցառումների, այդ թվում հանդիպումների, կլոր սեղանների, և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպմանն ու տեղեկատվական լուսաբանմանը,
  • Պատրաստել և տարածել լրատվական հրապարակում (կայքում և/կամ ԶԼՄ-ներում) Ծրագրի բաղադրիչների վերաբերյալ։
  • Մշակել և ներկայացնել ամսական հաշվետվություններ հաղորդակցության և իրազեկման գործողությունների վերաբերյալ:
  • Ապահովել հաղորդակցության և դոնորների տեսանելիության ուղեցույցների պահպանումը, համագործակցել Ծրագրի գործընկեր կառույցների  Հաղորդակցության թիմերի հետ,
  • Իրականացնել դաշտային այցեր՝ Ծրագրի թիրախ մարզերում իրականացվող գործողությունների լուսաբանման և փաստագրության համար,
  • Կազմակերպել և համակարգել ծրագրային միջոցառումների օրացույցը, ապահովել դրանց տեղեկատվական լուսաբանումը,
  • Կատարել այլ հանձնարարություններ՝ ծրագրի կարիքներից ելնելով։

3 Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետին առաջադրվող որակավորման պահանջները.

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի կամ հաղորդակցության ոլորտում, ցանկալի է՝ միջազգային ծրագրերում կամ սոցիալական ոլորտում աշխատելու, հատկապես խոցելի խմբերի վերաբերյալ հաղորդակցության իրականացման փորձը,
  • Փորձ սոցիալական ցանցերի կառավարման ոլորտում (հատկապես՝ Facebook և Instagram),
  • Լրատվամիջոցների և լրագրողների հետ համագործակցության հաստատված փորձ,
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel, Power Point, etc.),
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային իմացություն (բանավոր և գրավոր):

4 Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ նոյեմբերի 17-ը ներառյալ՝

  • Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org էլհասցեին՝ թեմա բաժնում նշելով՝ Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին