Դասընթացների իրականացման համար Հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթ (AASW-RISE-001/25)
11.05.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ն հրավիրում է հետաքրքրված մատակարարներին մասնակցելու Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվող դասընթացների համար հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթին:
ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀԿ-ն «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում» ծրագրի շրջանակում կազմակերպվող Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման դասընթացների կազմակերպման նպատակով հայտարարում է մրցույթ (Մրցույթի համարը՝ AASW-RISE-001/25)՝ հյուրանոցային ծառայությունների մատակարարների ընտրության նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ընտրված մատակարարը պետք է ապահովի հետևյալ ծառայությունների տեղին և ժամանակին տրամադրումը պատվիրատուին.
- Առաջադրանք 1. Արտագնա աշխատաժողով (Ծաղկաձոր կամ Աղվերան), Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական պաշտպանության և սոցիալական ծառայությունների համար պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ ՝ նպատակ ունեննալով պարզելու մասնագիտացված և նեղ մասնագիտացված սոցիալական ծառայությունների կարիքը համայնքներում։
Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Սրահի ապահովում - մինչև 50 (կաբարե դասավորվածությամբ) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Զուգահեռ 2 սրահի ապահովում - մինչև 25 (U-shape դասավորվածությամբ) մարդ տեղավորելու հնարավորությամբ, Աղվերան/ Ծաղկաձոր,
- Սուրճի, ճաշի և ընթրիքի ընդմիջումների ապահովում (մեկ օրվա ընթացքում՝ երկու սուրճի ընդմիջում, մեկ ճաշի ընդմիջում և մեկ ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց (երկու գիշեր/երեք օր),
Միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 29-30-ին:
- Առաջադրանք 2. Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ՄՍԾ ՏԿ սոցիալական աշխատողների մասնակցությամբ, որի նպատակն է մասնակիցների սոցիալական խորհրդատվության և ցանցային աշխատանքի հմտությունների զարգացումը։
Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Զուգահեռ 2 սրահի ապահովում - մինչև 25 (U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում (ընդհանուր՝ 4 սուրճի ընդմիջում, 2 ճաշի ընդմիջում, 1 ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց (մեկ գիշեր/երկու օր)․
Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 12-13-ին:
- Առաջադրանք 3. Արտագնա դասընթաց (Ծաղկաձոր կամ Աղվերան), Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի համայնքային և մարզերում գործող ՀԿ սոցիալական աշխատողների մասնակցությամբ, որի նպատակն է մասնակիցների սոցիալական խորհրդատվության և ցանցային աշխատանքի հմտությունների զարգացումը։
Մատակարարը սույն առաջադրանքի շրջանակում պետք է ապահովի առնվազն հետևյալը՝
- Զուգահեռ 2 սրահի ապահովում - մինչև 30 (U shape) մարդ տեղավորելու հնարավորությամբ,
- Սուրճի, ճաշի ընդմիջումների և ընթրիքի ապահովում (ընդհանուր՝ 4 սուրճի ընդմիջում, 2 ճաշի ընդմիջում, 1 ընթրիք),
- Մասնակիցների գիշերակաց (մեկ գիշեր/երկու օր)․
Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 3-4-ին:
Ավելի մանրամասն տե՛ս Գնառաջարկի ձևաթուղթը:
Ի գիտություն. Կատարված աշխատանքների դիմաց Մատակարարի վճարումն կարող է իրականացվել նաև կանխավճարով:
ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ մայիսի 25-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։
Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1․ Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։
Ուշադրություն. Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները։
Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ և առանց ԱԱՀ, մատակարարման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։
2․ Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված Հավելված 1 ձևաչափով։
Այս փաստաթղթում պետք է ներկայացված լինեն ընկերության իրավական կարգավիճակը, պետական գրանցման մասին տվյալներ, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները և այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են կազմակերպության փորձի, կարողությունների և իրավասության մասին՝ համապատասխան ծառայությունների իրականացման համար։
Փաստաթղթերը հասանելի են այստեղ ։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ․
Միջոցառումներն իրականացվում են «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում՝ Վորլդ Վիժն Հայաստան Երեխաների պաշտպանության հիմնադրամի Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Մարդը կարիքի մեջ կազմակերպությների կողմից։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ- վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Հայտարարություններ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ