Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հրավեր - Երիտասարդների մենթորի աշխատանքի մասնագետի ծառայության տրամադրման մրցույթ

11.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ երիտասարդների մենթորի ընտրության նպատակով՝ Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնում իրականացվող ծրագրի շրջանակներում։

Երիտասարդների մենթորը կդառնա երիտասարդների ուղեկիցը և աջակցող մասնագետը՝ նպաստելով նրանց ինքնաճանաչմանը, հմտությունների զարգացմանը և կրթական կամ մասնագիտական ուղու ընտրությանը։ Մենթորի աշխատանքը ենթադրում է ակտիվ ներգրավվածություն երիտասարդների զարգացման գործընթացում և համագործակցություն բազմամասնագիտական թիմի հետ։

Մենթորի հիմնական գործառույթները

Մենթորի գործառույթներն են.

  • Իրականացնել անհատական և խմբային աշխատանք երիտասարդների հետ՝ հանդիպումների, քննարկումների և դասընթացների միջոցով։

  • Գնահատել երիտասարդների ուժեղ և թույլ կողմերը և մշակել անհատական աշխատանքի պլաններ՝ շեշտադրելով ուժեղ կողմերի զարգացումը։

  • Աջակցել երիտասարդներին ինքնաճանաչման, կյանքի և սոցիալական հմտությունների զարգացման գործընթացում։

  • Օգնել երիտասարդներին զարգացնելու առօրյա կյանքի հմտությունները, բարձրացնելու ինքնավստահությունը, ինքնագնահատականը և հուզական կայունությունը։

  • Խրախուսել երիտասարդներին կայացնել ինքնուրույն որոշումներ և ստանձնել դրանց համար պատասխանատվություն։

  • Աջակցել երիտասարդների կրթական և մասնագիտական կողմնորոշման գործընթացում։

  • Համագործակցել համայնքում կամ մարզում գործող կառույցների և կազմակերպությունների հետ՝ երիտասարդների համար հմտությունների ուսուցման և փորձի փոխանակման հնարավորություններ ստեղծելու նպատակով։

  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի մյուս մասնագետների (սոցիալական աշխատող, հոգեբան, արտթերապևտ և այլ մասնագետներ) հետ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։

  • Մասնակցել համայնքային և կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին։

  • Ներկայացնել շաբաթական հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ։

  • Իրականացնել ծրագրի գործողություններին համապատասխան այլ գործառույթներ։

Պահանջներ

Մենք փնտրում ենք թեկնածուի, ով.

  • ունի բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտներում,

  • տիրապետում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներին

  • ունի հաղորդակցման զարգացած հմտություններ, լսելու կարողություն և էմպատիա,

  • պատրաստ է աշխատել թիմում և ակտիվորեն ներգրավվել երիտասարդների զարգացման գործընթացում։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին. procurement@aasw.org   / cc: lm.margaryan@gmail.com 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ Մարտի 25 2026, ժ․ 17:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին