Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Դասընթացների իրականացման շրջանակում տրանսպորտային ծառայությունների գնման մրցույթ

11.05.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ն հրավիրում է հետաքրքրված մատակարարներին մասնակցելու Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվող դասընթացների համար տրասպորտային ծառայությունների գնման մրցույթին:

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀԿ-ն «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման դասընթացների կազմակերպման նպատակով հայտարարում է մրցույթ (Մրցույթի համարը՝ AASW-RISE-002/25)՝ տրասպորտային ծառայությունների մատակարարների ընտրության համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Ընտրված մատակարարը պետք է ապահովի հետևյալ ծառայությունների տեղին և ժամանակին տրամադրումը պատվիրատուին.

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Առաջադրանք 1Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից մասնակիցների տեղափոխում Աղվերան կամ Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ

Ավելի մանրամասն տե՛ս Գնառաջարկի ձևաթուղթը:

Ի գիտություն. Կատարված աշխատանքների դիմաց Մատակարարի վճարումն կարող է իրականացվել նաև կանխավճարով:

ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ մայիսի 25-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։

Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝

1․ Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։

Ուշադրություն. Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները։

Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ և առանց ԱԱՀ, մատակարարման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։

2․ Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված Հավելված 1 ձևաչափով։

Այս փաստաթղթում պետք է ներկայացված լինեն ընկերության իրավական կարգավիճակը, պետական գրանցման մասին տվյալներ, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները և այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են կազմակերպության փորձի, կարողությունների և իրավասության մասին՝ համապատասխան ծառայությունների իրականացման համար։

Փաստաթղթերը ներկայացված են այստեղ ։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Միջոցառումներն իրականացվում են «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում՝ Վորլդ Վիժն Հայաստան Երեխաների պաշտպանության հիմնադրամի Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Մարդը կարիքի մեջ կազմակերպությների կողմից։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ- վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին