Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի արտ թերապևտի ընտրության հայտարարություն
05.05.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ արտ թերապևտի ընտրության նպատակով (S02-AASW-26):
1. Ընդհանուր տեղեկատվություն ծրագրի մասին
Արտ թերապևտի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է World Vision Germany և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով Երեխաների պաշտպանության ցանցի, Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիայի, Արմավիրի Զարգացման Կենտրոնի և Տահույս կազմակերպությունների հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը և սոցիալական ներառումը՝ օգտագործելով ստեղծագործական թերապիայի մեթոդները։
2. Առաջադրանքի նպատակ
Ներգրավել որակավորված արտ-թերապևտ՝
- Երեխաների հուզական վիճակի բարելավման և ինքնարտահայտման խթանման,
- Տրավմատիկ փորձառությունների հաղթահարման և դիմակայունության զարգացման,
- Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և սոցիալականացման նպատակով։
3. Հիմնական աշխատանքային պարտականություններ
3.1. Թերապևտիկ և զարգացման աշխատանք
- Իրականացնել երեխաների զարգացման և հոգեբանական վիճակի գնահատում արտ-թերապևտիկ գործիքակազմով,
- Մշակել և իրականացնել արտ-թերապիայի անհատական և խմբային սեսիաներ,
- Աջակցել երեխաների ինքնարտահայտմանը, ինքնավստահության և սոցիալական հմտությունների զարգացմանը,
- Սովորեցնել դիմակայունության հմտություններ և ռազմավարություններ՝ դժվարին ու տրավմատիկ փորձառությունները հաղթահարելու համար։
3.2. Պլանավորում և մասնագիտական աջակցություն
- Կազմել երեխաների հետ աշխատանքի անհատական պլաններ (հատկապես բարդ դեպքերի համար),
- Աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցերում՝ կիրառելով ստեղծագործական մեթոդներ,
- Մշակել մասնագիտացված արտ-թերապևտիկ ծրագրեր՝ համապատասխան տարիքային խմբերի կարիքներին։
3.3. Համագործակցություն և ցանցային աշխատանք
- Սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի (սոցիալական աշխատող, հոգեբան) և ծնողների հետ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով,
- Կապեր հաստատել համայնքային կառույցների հետ՝ երիտասարդների համար հմտությունների ուսուցման և փորձի փոխանակման հնարավորություններ ստեղծելու համար։
3.4. Փաստաթղթավորում և հաշվետվություն
- Իրականացնել կատարված աշխատանքների և դեպքերի ընթացքի մանրամասն փաստաթղթավորում,
- Ներկայացնել ամսական հաշվետվություններ կատարված գործունեության վերաբերյալ։
4. Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն հոգեբանության, արվեստի կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 1-2 տարվա փորձ երեխաների կամ դեռահասների հետ աշխատանքում,
- Արտ-թերապևտիկ տարբեր մեթոդների (նկարչություն, կավագործություն, երաժշտություն և այլն) գործնական իմացություն,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում։
5. Աշխատանքի պայմաններ
Վայրը՝ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոն
Աշխատանքի ձևաչափ՝ պայմանագրային
Տևողություն՝ ծրագրի շրջանակում (նախնական՝ 12 ամիս, երկարաձգման հնարավորությամբ)
6. Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն՝ ինքնակենսագրական (CV), էլեկտրոնային տարբերակով՝
procurement@aasw.org հասցեին, թեմա (Subject) դաշտում նշելով՝ «Մարտունի Ցերեկային Կենտրոն – Արտ Թերապևտ», մինչև սույն թվականի մայիսի 10-ը:
Միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
