Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հրավեր - Սոցիալական խնամքի մասնագետի մրցույթ

20.05.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական տան բնակիչների համար սոցիալական խնամքի մասնագետի աշխատանքի համար թիվ AASW-RISE-004/25 - Լոտ 1 մրցույթին:

Պաշտոնը՝ Սոցիալական խնամքի մասնագետ (Մարալիկի սոցիալական տուն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                          

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։                                                                          
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027                                    

Հաշվետու է՝  Ծրագրի սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ ք․ Մարալիկ, Շիրակի մարզ (Մարալիկի սոցիալական տուն)

Աշխատանքի սկիզբ՝ 10/06/2025                                                                                Գործողության ավարտ՝ 01/07/2026

 

1 Բովանդակությունը և նպատակը՝

Սոցիալական խնամքի մասնագետների կողմից իրականացվող միջամտությունը նպատակ ունի բարելավել շահառուների ամենօրյա կյանքը,  ֆիզիկական, հոգեկան և հուզական բարեկեցությունը անհատականացված խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։

Սոցիալական խնամքի մասնագետի հիմնական պարտականություններն ու պատասխանատվությունը առնվազն ներառում են այնպիսի հարցերում շահառուներին աջակցությունը, ինչպիսին են անձնական խնամքի ապահովումը, այդ թվում ցնցուղ ընդունելը, սափրվելը, հիգիենայի պահպանումը և հագնվելը, դեղորայքի ընդունումը, ֆիզիկական և հոգեկան առողջության և բարեկեցության մոնիթորինգը,  սննդի պատրաստման և տնային գործերին աջակցելը, նահրաժեշտության դեպքում կերակրելը,  ինչպես նաև հուզական աջակցության տրամադրումը։

Սոցիալական խնամքի մասնագետը պարտավոր է հարգել շահառուի մասին իրեն հասանելի դարձած տվյալների գաղտնիությունը, շահառուի արժանապատվությունը, առաջնորդվել շահառուի անհատական առանձնահատկություններով, ինչպես նաև համագործակցել շահառուի, նրա ընտանիքի անդամների և շահառուին աջակցող այլ մասնագետների հետ։

2 Ընդհանուր պահանջները։

Սոցիալական խնամքի ծառայության տրամադրման ձևաչափը. Սոցիալական խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի բնակության վայրում, անհատական մոտեցմամբ՝ տնային այցելությունների ձևաչափով։

Սոցիալական խնամքի ծառայության տրամադրման մոտեցումըՍոցիալական խնամքի մասնագետին կցվում են կոնկրետ թվով շահառուներ։ Շահառուներից յուրաքանչյուրի դեպքում մասնագետի կողմից իրականացվում է շահառուի խնամքի կարիքների գնահատում՝ մասնագիտական թիմի այլ անդամների (բուժքույր, սոցիալական աշխատող, անհրաժեշտության դեպքում բժիշկ կամ վերականգնողաբան) հետ միասին, ինչի արդյունքում կազմվում է շահառուի անհատական խնամքի ծրագիր՝ այցերի և յուրաքանչյուր այցի համար նախատեսված միջամտությունների ցանկով, տևողությամբ և աշխատանքի նպատակով։ Աշխատանքները համադրվում են բուժքույրիկողմից իրկանացվող աշխատանքների հետ։

Շահառուի անհատական խնամքի ծրագիրը ենթակա է կանոնավոր քննարկման, առնվազն ամսական մեկ անգամ, վերանայելու իրականացվող միջամտության տեսակները, տևողությունը և, ըստ ձեռք բերված արդյունքների՝ պլանավորելու հետագա քայլերը։

Սոցիալական խնամքի ծառայությունները պետք է տրամադրվեն այնպիսի մոտեցմամբ, որպեսզի դրանք ապահովեն առնվազն շահառուի պահպանված կարողությունների մակարդակը կամ զարգացնեն դրանք։ Ըստ այդմ, ծառայությունները պետք է ուղղված լինեն շահառուի ուժեղացմանը, այդ թվում ինքնախնամքի կարողությունների ընդլայնմանը՝ այդ նպատակով  թիրախավորված միջամտությունների իրականացման եղանակով։

 

3 Սոցիալական խնամքի մասնագետի աշխատանքային պարտականությունները

3.1. Անձնական խնամքի կազմակերպման աջակցություն

3․1․1 Մասնակցել շահառուի խնամքի կարիքների գնահատման գոծընթացին՝ համագործակցելով բուժքրոջ, սոցիալական աշխատողի և սուպերվիզորի հետ։

3․1․2 Մասնակցել շահառուի անհատական խնամքի ծրագրի մշակմանը

3․1․3 Համաձայն շահառուի անհատական խնամքի ծրագրով սահմանված միջամտության ձևերի և ժամանակացույցի իրականացնել տնային այցելություններ և մատուցել խնամքի ծառայությունները,մասնավորապես

  • հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը
  • անձնական հիգիենայի պահպանմանը, այդ թվում ցնցուղ ընդունելը, սափրվելը, հիգիենայի պահպանումը և հագնվելը,
  • հետևել շահառուի կողմից դեղորայքի կանոնավոր ընդունմանը, եթե հատուկ ցուցված չէ բուժքույրի միջամտությունը
  • խրախուսել շահառուի մասնակցությունը իր հիգիենայի պահպանման գործում
  • խորհրդատվություն տրամադրել շահառուին հիգիենայի կազմակերպման վերաբերյալ՝ պահպանված կարողություններին համապատասխան
  • խրախուսել շահառուի մասնակցությունը իր առօրյա կյանքի կազմակերպման բոլոր հարցերում
  • համագործակցել շահառուի ընտանիքի անդամների և շահառուին ծառայություններ մատուցող մասնագետների հետ
  • Մշտական կապ պահպանել սոցիաական տան մասնագիտական թիմի հետ
  • Փաստաթղթավորել շահառուի հետ իրականացվող ամենօրյա աշխատանքը

3.2.  Կենցաղի կազմակերպման հարցերում աջակցություն

  • Աջակցել սննդի պատրաստման հարցում, իսկ ինքնասպասարկման սակավ կարողություններ ունեցող շահառուներին նաև կերակրել,
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներով, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության, փաստաթղթավորել գնումները շահառուի անձնական թերթիկում
  • Աջակցել բնակարանի մաքրությունն ապահովելու հարցում՝ ըստ կարողությունների ներգրավելով նաև շահառուին
  • Խորհրդատվություն տրամադրել շահառուին կենցաղի կազմակերպման վերաբերյալ։

3.3. Ինքնախնամքի և ինքնասպասարկման կարողությունների պահպանում և զարգացում.

  • Նպաստել շահառուի կյանքի որակի բարելավմանը՝ խթանելով ինքնախնամքի և ինքնասպասարկման պահպանված կարողությունների պահպանումն ու զարգացումը,
  • Ներգրավել շահառուին իր հիգիենայի պահպանման և կենցաղի կազմակերպման գործընթացներում՝ ըստ կարողությունների մակարդակի։
  • Հարմարեցնել բնակարանում իրերի դասավորությունը այնպես, որպեսզի շահառուի համար հեշտանան և անվտանգ լինեն ինքնուրույն գործողությունների իրականացումը։

3.4. Ժամանցի կազմակերպում և հուզական աջակցություն

  •  Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցը,
  • Խթանել շահառուի մասնակցությունը համայնքային կյանքին։

3.5. Այլ գործառույթներ

  • Կատարել կանոնավոր գրառումներ յուրաքանչյուր շահառուի մասին՝ կոնկրետ օրվա ընթացքում կատարված աշխատանքի և ընթացքի վերաբերյալ։
  • Մասնակցել թիմային հանդիպումներին, դեպքերի քննարկումներին,
  • Պահպանել շահառուների անվտանգության ապահովման բոլոր կանոններն, ինչպես նաև էթիկական սկզբունքները։

4 Սոցիալական խնամքի մասնագետին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Առնվազն միջին մասնագիտական կրթություն
  • Տարեցների, երեխաների կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

5 Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ հունիսի 6-ը ներառյալ՝
Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org էլհասցեին՝ հստակ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին