Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հրավեր - Բուժքույրի աշխատանքի մրցույթ

20.05.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական տան բնակիչների համար բուժքույրի աշխատանքի համար թիվ AASW-RISE-004/25 - Լոտ մրցույթին:

Պաշտոնը՝ Բուժույր (Մարալիկի սոցիալական տուն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                         

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։     

                                                                    
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027

Հաշվետու է՝  Ծրագրի սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ ք․ Մարալիկ, Շիրակի մարզ (Մարալիկի սոցիալական տուն)

Աշխատանքի սկիզբ՝ 10/06/2025   

Աշխատանքի ավարտ՝ 01/07/2026

1 Բովանդակությունը և նպատակը՝

Կանոնավոր բուժքույրական  հսկողության և անհատականացված ծառայությունների տրամադրման միջոցով խթանել  Սոցիալական տան բնակիչների  առողջության պատշաճ մակարդակի պահպանումն  ու նրանց կյանքի  որակի ապահովումը։

Բուժքույրի հիմնական պարտականություններն ու պատասխանատվությունը առնվազն ներառում են  անմիջապես սոցիալական տանը շահառուների առողջական վիճակի ընթացիկ գնահատումների իրականացումը, նրանց առողջական վիճակի վերահսկումը, դեղորայքի օգտագործման նկատմամբ վերահսկողության սահմանումը, շահառուի մոտ հնարավոր վնասվածքների վիճակի գնահատումը, վերքերի մշակումը, վիրակապերի փոխումը, առաջին բժշկական օգնության տրամադրումը,  շահառուի ընտանեկան կամ բուժող բժշկի հետ կանոնավոր կապի պահպանումը, շահառուների առողջական վիճակի վատթարացման կանխարգելումը, բժկի նշանակմամբ դեղերի և սրսկումների կազմակերպումը և այլ գործողություններ, որոնք բխում են բուժքույրի պարտականություններից և բուժող բժշկի ցուցումներից։

Բուժքույրը պարտավոր է հարգել շահառուի մասին իրենց հասանելի դարձած տվյալների գաղտնիությունը, շահառուի արժանապատվությունը, առաջնորդվել շահառուի անհատական առանձնահատկություններով, ինչպես նաև համագործակցել շահառույի, նրա ընտանիքի անդամների և շահառուին աջակցող այլ մասնագետների հետ։

2 Ընդհանուր պահանջները։

Բուժքույրական ծառայության տրամադրման ձևաչափը. Բուժքույրական ծառայությունները տրամադրվում են անմիջապես սոցիալական տանը, բուժկետում, իսկ տեղաշարժման դժվարություններ ունեցող շահառուների համար՝ շահառուի բնակության վայրում, տնային այցելությունների ձևաչափով։

Սոցիալական խնամքի ծառայության տրամադրման մոտեցումըԲուժքույրին կցվում են կոնկրետ թվով շահառուներ։ Շահառուներից յուրաքանչյուրի դեպքում մասնագետի կողմից իրականացվում է շահառուի առողջական (ֆիզիկական և հոգեկան) վիճակի գնահատում, ինչի արդյունքում կազմվում է շահառուի անհատական խնամքի ծրագիր՝ այցերի և յուրաքանչյուր այցի համար նախատեսված միջամտությունների ցանկով, տևողությամբ և իրականացվելիք աշխատանքի նկարագրով։ Նշված ծրագիրը համադրվում է սոցիալական խնամքի մասնագետի աշխատանքների հետ՝ թիմի ղեկավարի կողմից՝ բժշկի ներգրավմամբ։

Շահառուի անհատական խնամքի ծրագիրը ենթակա է կանոնավոր քննարկման, առնվազն ամսական մեկ անգամ, վերանայելու իրականացվող միջամտության տեսակները, տևողությունը և, ըստ ձեռք բերված արդյունքների պլանավորելու հետագա քայլերը։

Բուժքույրական ծառայությունները պետք է տրամադրվեն այնպիսի մոտեցմամբ, որպեսզի դրանք ապահովեն առնվազն շահառուի պահպանված կարողությունների մակարդակը կամ զարգացնեն դրանք։ Ըստ այդմ, ծառայությունները պետք է ուղղված լինեն շահառուի առողջական վիճակի բարելավմանը, հնարավոր առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։

3 Բուժքույրի աշխատանքային պարտականությունները

3.1. Առողջական վիճակի ընթացիկ ստուգում և անհրաժեշտ միջամտությունների իրականացում

  1. Իրականացնել սոցիալական տան բոլոր բնակիչների՝շահառուների առողջական վիճակի հիմնական ցուցանիշների ընթացիկ ստուգումներ (ինքնազգացողության ստուգում,արյան ճնշում, արյան մեջ գյլուկոզայի առկայություն, մկանների թուլություն, վիրուսների դրսևորումների առկայություն, վերքերի կամ վնասվածքների առկայություն և այլն)։
  2. Փաստաթղթավորել բոլոր բնակիչների, հատկապես առողջական խնդիրներ ունեցող բնակիչների  տվյալները՝ ստեղծելով անհատական քարտեր։
  3. Խորհրդակցել առողջական խնդիրներ ունեցող շահառուին կցված ընտանեկան բժշկի հետ՝ առողջական խնդիրների, դեղորայքի և ըստ այդմ, իր կողմից  միջամտությունների  իրականացման մասով։ Բժշկի ցուցումով իր կողմից իրկանացվելիք միջամտությունների ցանկը գրանցել շահառունրի անհատական՝ իր կողմից վարվող քարտերում։
  4. Կազմակերպել լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների կամ բժշկական միջամտությունների իրականացումը, անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուին բժշկական հաստատություն՝ անհրաժեշտ հետազոտությունների իրականացման կամ բժշկական միջամտությունների իրականացման համար։
  5. Համաձայն շահառուի անհատական խնամքի ծրագրով սահմանված միջամտության ձևերի և ժամանակացույցի իրականացնել տնային այցելություններ և մատուցել բուժքույրական ծառայություններ, մասնավորապես,
  • Հետևել շահառուի կողմից դեղորայքի կանոնավոր օգտագործմանը,
  • Հետևել դեղորայքի օգտագործման ազդեցություններին շահառուի առողջական վիճակի վրա և տեղեկացնել բուժող կամ կցված բժշկին
  •  Աջակցել պոլիկլինիկայից անվճար տրամադրվող դեղորայքի ձեռք բերմանը
  • Պատասխանել շահառուին հետաքրքրող հարցերին՝ առողջական վիճակի վերաբերյալ, կանոնավոր կերպով նրան տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն
  • Տրամադրել առաջին բժշկական օգնություն, ըստ անհրաժեշտության։
  • Համագործակցել անհատական ծրագրում ընդգրկված այլ մասնագետների հետ՝ համակարգված կերպով աշխատանքը իրականացնելու համար
  • Մշտական կապ պահպանել կոնկրետ հիվանդին կցված բժշկի հետ՝ տեղեկություն փոխանակել հիվանդի վիճակի և իր վերահսկման ընթացքի վերաբերյալ
  • Կանոնավոր կերպով փաստաթղթավորել ընթացիկ միջամտություններն ու հիվանդի վիճակի վերաբերյալ իր հսկողության արդյունքները։

3.2. Այլ գործառույթներ

  • Կատարել կանոնավոր գրառումներ յուրաքանչյուր շահառուի՝ կոնկրետ օրվա ընթացքում կատարված աշխատանքի և արդյունքների վերաբերյալ։
  • Մասնակցել թիմային հանդիպումներին, դեպքերի քննարկումներին,
  • Պահպանել շահառուների անվտանգության ապահովման բոլոր կանոնները
  • Պահպանել շահառուի հետ աշխատանքի, ինչպես նաև թիմի հետ աշխատանքի էթիկական սկզբունքները։

4 Սոցիալական խնամքի մասնագետին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Բուժքույրական համապատասխան սերտիֆիկացված կրթություն  
  • Բուժքույրական գործունեություն ծավալելու թույլտվություն՝ լիցենզիա
  • Տարեցների, երեխաների կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ։

5․ Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ հունիսի 6-ը ներառյալ՝
Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org էլհասցեին՝ հստակ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին