Սոցիալական աշխատանքի տեղական խորհրդատուի («Մանկական աղքատության նվազեցում» ուղղություն) ընտրության մրցույթ
22.02.2021
Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի, գործիքների և այլ նոյւթերի մշակում ու դասընթացների անցկացում
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի, գործառնական ձեռնարկի, վերապատրաստման նյութերի, սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման/վերանայման և սոցիալական աշխատողների դասընթացների անցկացման հարցերով («Մանկական աղքատության նվազեցում» ուղղություն/չափում)» հանձնարարականի իրականացման նպատակով տեղական խորհրդատուի ընտրության մրցույթ: 
Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացմանը, որի շրջանակներում կմշակվի և կներդրվի սոցիալական դեպքի վարման համակարգված մոտեցում, ինչն էլ երկրի սոցիալական պաշտպանության և աշխատանքային համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:
Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021 թ. մարտ 2022 թ. դեկտեմբեր:
Աշխատանքի շրջանակը
Ծրագրի «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության/չափման (dimension) հարցերով տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու միջազգային խորհրդատուների համակարգման, ինչպես նաև Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող) հսկողության ներքո և երկու (ըստ Ծրագրի չափումների/ուղղությունների) այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ պետք է`
- Աջակցի սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակմանը
 - Աջակցի աոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակմանը,
 - Մշակի Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերը,
 - Մշակի/վերանայի սոցիալական աշխատողների գործիքները, մասնավորապես`
 
- Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում)
 - Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար
 - Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և ուղղորդման ձեռնարկ
 - Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ:
5․ Մշակի/վերանայի Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերը 
- Անցկացնի Ծրագրի սոցիալական աշխատողների համար դասընթացներ (սեմինարներ, քոուչինք):
 
Ծրագրի «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
1․ «Սոցիալական դեպքի վարման միջամտության» մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում, Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝
- Տեղական մյուս երկու խորհրդատուների հետ համատեղ մշակել սոցիալական դեպքի վարման զեկույց ՀՀ-ի օրինակով, որը կներառի հետևյալ բաղադրիչները`
 
1) Սոցիալական դեպքի վարման փորձը ՀՀ-ում
2)Դեպքի վարման քաղաքականության կարգավորումները, ներառյալ` սոցիալական դեպքի վարման գործընթացներ և գործիքներ, հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր և վերապատրաստման ծրագիր (ներառյալ բովանդակությունը և սերտիֆիկացման չափանիշները)
- Աջակցել տեղական առաջատար խորհրդատուին սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու գործընթացում` կենտրոնանալով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» չափման վրա,
 - Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթեր (ուղեցույցներ, կարգավորումներ),
 - Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված մեթոդական փաստաթուղթի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):
 
Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից առանձնացված բոլոր երեք չափումների առանձնահատկությունների և խոցելի անձանց ինքնազբաղվածության աջակցության վրա։
2․«Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ»-ի մշակման աշխատանքներում Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
- Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ` շեշտադրելով «Մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը, մշակել գործառնական ընթացակարգերի (վերջիններս պետք է նկարագրվեն գործառնական ձեռնարկում) ընդհանուր նկարագիր` առաջնորդվելով նոր մեթոդական փաստաթղթով:
 
- Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել գործառնական ձեռնարկի բաժինները, որը պետք է`
 
- Արտացոլի սոցիալական դեպքի վարման վերանայված/մշակված մեթոդաբանությունը` ըստ քայլ առ քայլ գործընթացի
 - Մանրամասն նկարագրի սոցիալական դեպքի վարման յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրները և պարունակի համապաստախան հավելվածներ (դեպքի ընդունում, ընտրություն, գնահատում, պլանավորում, հաղորդակցություն/networking, ցանցի մասնակիցների դերի ներկայացում` ներառյալ համայնքային սոցիալական աշխատողները, ինչպես նաև համագործակցության, մոնիտորինգի, դրական առաջնորդման, գնահատման և գործերի փակման ընթացակարգերի սահմանում):
 - Ներկայացնի սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սոցիալական խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ), ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների դեպքում (բռնություն, խտրականություն, զինված հակամարտություններ):
 - Ներկայացնի սոցիալական աջակցության ցանցի անդամների (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող և այլն) գործառույթների, նրանց համագործակցության ընթացակարգերի և ցանցային մեխանիզմների ամբողջությունը
 - Նկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի և արագ արձագանքման մեխանիզմները` հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները
 - Ներառի սոցիալական աշխատողներին հասանելի ուղեցույց, որը կպարունակի անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն` տնային այցելությունների, հարցազրույցների, դիտարկումների, սքրինինգի, գնահատման հարցազրույցների, մոտիվացիոն հարցազրույցների, կարիքների վրա հիմնված միջամտության անցկացման համար:
 
- Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):
 
3․ «Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի» մշակման աշխատանքներում Ծրագրի «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
- Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել վերապատրաստման փաթեթ (օնլայն և/կամ օֆլայն դասընթացներ) շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը (ներառյալ ձեռնարկներ, ուղեցույցներ, գործնական վարժություններ, պրեզենտացիաներ, թռուցիկներ):
 
Վերապատրաստման փաթեթը պետք է ներառի`
- Սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և բացատրություն (ընթացակարգեր և գործընթացներ),
 - Բարդ կարիքներ ունեցող ընտանիքների հետ գործի վարման մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները, հատկանիշները և բնույթը, նաև սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի վարման, սոցիալական դեպքի կոորդիանցման և սոցիալական աշխատողների այլ տեսակի գործառույթների միջև առկա տարբերությունների մասին տեղեկատվություն,
 - Ստանդարտացված գործիքներ, թե ինչպես բացահայտել մարգինալացված կամ առանց նույնականացման փաստաթղթերի մարդկանց կարիքները, ինչպես հաղթահարել հաճախորդների դիմադրությունը, ինչպես կատարել համայնքային սոցիալական ծառայությունների քարտեզագրում և պահպանել միջառարկայական և միջոլորտային համագործակցություն,
 - «Մանկական աղքատության» սահմանում և հայեցակարգ, առանձնահատկություններ, աջակցություն և խնամք, առաջադեմ պրակտիկա և քաղված դասեր, (ինքնազբաղվածության աջակցության գործնական խորհուրդներ/օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի խորհրդատուի կողմից):
 - Ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների դերերն ու գործառույթները
 
4․ Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝
- Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և 2 տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել/վերանայել սոցիալական աշխատողների գործիքները` շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» չափումը,
 - Նպաստել սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի (MIS) զարգացմանը
 - Ծրագրի շրջանակում պիլիոտային սկզբունքով փորձարկել սոցիալական աշխատողների գործիքները և նպաստել գործիքների հարմարեցմանը (անհրաժեշտության դեպքում):
 
5․ Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման և վերանայման աշխատանքներում Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
- Ուսումնասիրել սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող առկա ՏՏ գործիքները և մշակել առաջարկություններ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգը զարգացնելու վերաբերյալ` շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը/չափումը:
 - Շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը` մշակել ուղղորդման ընթացակարգեր, որոնք պետք է ընդգրկեն տարբեր սոցիալական խմբերի, ինչպես նաև նկարագրել ուղղորդված շահառուների` տարբեր հաստատություններ արտոնյալ մուտքի վերաբերյալ պայմանավորվածությունները, և ապահովել տրամադրվող աջակցող ծառայությունների ամբողջականությունը:
 
6․ Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացման (սեմինարներ, քոուչինք) աշխատանքներում Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և այլ տեղական խորհրդատուների հետ համատեղ պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
- Ծրագրի թիրախ մարզերում` պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար կազմակերպել երկօրյա (3 անգամ) դասընթացներ` դասընթացների ժամանակացույցին համապատասխան:
 - Իրականացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած սոցիալական աշխատողների քոուչինգ,
 - Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում իրականացնել սուպերվիզիայի սեսիաներ` տարբեր սոցիալական ծառայություններ ներկայացնող դեպք վարողների շրջանում` լավագույն փորձի փոխանակման նպատակով (անհրաժեշտության դեպքում):
 
Համաճարակային իրավիճակով պայմանավորված` առողջապահության ոլորտի պաշտոնական հայտարարություններին համապատասխան, դասընթացները և քոուչինիգային սեմինարները կանցկացվեն օֆլայն, օնլայն կամ հիբրիդ սկզբունքով:
Ժամանակացույց և փուլեր
N  | 
Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)  | 
Տևողություն  | 
Վերջնաժամկետ  | 
1  | 
Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակում (10 օր)  | 
2 ամիս  | 
Մինչև 30.04.2021  | 
2  | 
Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակում (18 օր)  | 
2 ամիս  | 
Մինչև 30.05.2021  | 
3  | 
Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում (2 օր) և սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների անցկացում (3 օր )  | 
1 ամիս  | 
Մինչև 20.06.2021  | 
5  | 
Սոցիալական աշխատողների գործիքների մշակում/վերանայում (8 օր)  | 
3 ամիս  | 
Մինչև 30.05.2021  | 
18 ամիս (փորձարկում)  | 
Մինչև 30.12.2022  | 
||
6  | 
Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակում և վերանայում (15 օր)  | 
3 ամիս  | 
Մինչև 30.05.2021  | 
7  | 
Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացում (սեմինարներ, քոուչինք). Աշխատանքային օրերի քանակը կհստակեցվի հետագայում (աշխատանքային օրերի առավելագույն քանակը `53):  | 
Մայիս 2021 – դեկտեմբեր 2022  | 
-  | 
Աշխատանքի արդյունքները (մեթոդաբանություն, գործառնական ձեռնարկ և այլ փաստաթղթեր) պետք է տրամադրվեն անգլերեն լեզվով (եթե Ծրագրի իրականացնող գործակալության կողմից հայերենով կազմելու հատուկ խնդրանք չկա):
Վերը նշված աշխատանքները կիրականացվեն պատվիրատուի (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:
Յոթերորդ առաջադրանքի (վերապատրաստման դասընթացներ և քոուչինգ) աշխատանքային օրերը կախված կլինեն Խորհրդատուի անձնական ծանրաբեռնվածությունից և կգրանցվեն աշխատաժամանակի հաշվարկային թերթիկներով:
Տեղական խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին և հմտություններին`
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, սոցիալական գիտություններ, և այլն),
 - Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների խորը իմացություն և ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, մասնավորապես՝ առանձնահատուկ փորձ մանկական աղքատության նվազեցման ծրագրերում
 - Մեթոդաբանության և գործիքների մշակման, վերապատրաստաման դասընթացների նախագծման և անցկացման փորձ (Ծրագրի համապատասխան չափման փորձառությունը կդիտվի առավելություն)
 - Սոցիալական պաշտպանության ոլորտի, վերափոխվող սոցիալական աշխատանքի, դեպքի վարման փորձ,
 - Հայերենի և անգլերենի ազատ իմացություն (գրավոր և բանավոր),
 - Հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ,
 - Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:
 
Դիմելու ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մարտի 8-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Տեղական խորհրդատու. Մանկական աղքատության նվազեցում»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99
Ծրագրի մասին
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:
Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`
Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.
Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:
Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:
Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:
Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions) վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`
- Ակտիվացում,
 - Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
 - Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):
 
Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:
Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:
Հայտարարություններ
24.09.2025
Հրավեր - Սոցիալական աշխատողի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                                05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
                                30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
