Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ III ՀԱՄԱԺՈՂՈՎ

05.05.2023

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների սոցիալական աշխատողներին մասնակցելու ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ III ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր  սոցիալական աշխատողներին իրենց մասնակցությունը բերելու ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ III ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ։

«Միասնությունը ուժ է» խորագիրը կրող համաժողովի նպատակն է համախմբել սոցիալական աշխատողների հայաստանյան հանրույթին՝ քննարկելու մեր երկրում սոցիալական աշխատողի դերին ու դիրքին վերաբերող հարցերը՝ ոլորտի ներկա զարգացումների համատեքստում։

Մասնավորապես, համաժողովի թիրախում են լինելու այնպիսի հարցեր, ինչպիսին են սոցիալական աշխատողների իրավունքների, շահերի պաշտպանության մեխանիզմները, աշխատանքային պայմանները:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև Անդամների վերագրանցում և պատվիրակների ընտրություն։

Համաժողովը տեղի է ունենալու Երևանում, հունիսի 24-ին։

Համաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այստեղ։

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 20 մայիսի, 2023:

Միջոցառումն իրականացվում է Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում ծրագրի շրջանակում։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին