Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

11.08.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ և ԵՄ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության ֆինանսավորմամբ իրականացվող "Փախստականների պարենային ապահովությունը և սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը Հայաստանում" ծրագրի շրջանակում հրավիրում է մատակարարների՝ մասնակցելու տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման մրցույթին (մրցույթի համարը՝ AASW-WFP-T001/25):

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն մրցույթի (Մրցույթի համարը՝ AASW-WFP-T001/25) նպատակն է ընտրել մատակարարի՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղակայված Սոցիալական աշխատանքի կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել համաձայն շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից կազմված ծավալաթերթի, և դրանում ամրագրված տեխնիկական բնութագրերի։

Ծավալաթերթը հասանելի է այստեղ։

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • Աշխատանքների ցանկալի սկիզբը՝ 01 սեպտեմբերի, 2025
  • Աշխատանքների ցանկալի ավարտ՝ 01 հոկտեմբերի, 2025

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայտերը պետք է ներառեն դիմում, մատակարար-կազմակերպության (իրավաբանական անձի) պետական գրանցման վկայականի պատճեն և գնային առաջարկը՝ համաձայն Ծավալաթերթի։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Կազմակերպությունները պետք է իրենց կնքված և ստորագրված հայտերը ներկայացնեն մինչև ս/թ օգոստոսի 25-ը, ժամը՝ 18:00-ն, այն ուղարկելով էլեկտրոնային եղանակով procurement@aasw.org էլ․ հասցեին կամ ներկայացնելով փակ ծրարով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գրասենյակ՝ Պարույր Սևակի 30, 43/1 բն, հասցեով։

Ժամկետից ուշ ներկայացված կամ ոչ ամբողջական հայտերը չեն դիտարկվելու։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Մրցույթի հայտերը բացվելու են ս/թ օգոստոսի 28-ին՝ մրցույթի հանձնաժողովի անդամների ներկայությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցույթի շրջանակում հաղթող մատակարարն ընտրվելու է՝ ըստ ներկայացված նվազագույն գնի և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման կարողության։

Ի գիտություն: Կազմակերպությունը մրցույթի շրջանակում առաջարկ ներկայացնելով համաձայնում է սույն հայտարարությամբ շինարարական  սահմանված բոլոր պահանջների կատարմանը։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին