Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Դասընթացավարի աշխատանքի մրցույթ

22.05.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՐԱՅԶ - ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում հրավիրում է Սոցիալական աշխատանքի և սոցիալական պաշտպանության թեմաներով դասընթացավարների դիմելու AASW-RISE-006/26 մրցույթին:

Մրցույթի համար՝ AASW-RISE-006/26  

Պաշտոնը՝ դասընթացավար

Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                         

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024- Օգոստոս  2027                                                   

Հաշվետու է՝  Ծրագրի ղեկավարին    

Գործողության սկիզբ՝ 10/06/2026                                                                               

Գործողության ավարտ՝ 30/07/2026

 

1 Բովանդակությունը և նպատակը՝

Դասընթացավարի կողմից իրականացվող աշխատանքը նպատակ ունի ապահովել ծրագրի շրջանակում սոցիալական ոլորտի մասնագետների համար իրականցվող կարողությունների զարգացման դասընթացների բովանդակային մշակումը, իրականացումը և մասնակիցների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը։

Դասընթացները նախատեսված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ՏԻՄ սոցիալական աշխատողների, միջսեկտորիալ համագործակցության մեջ ներգրավված մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, արցախցի սոցիալական աշխատողների և սոցիալական ծառայությունների ղեկավար անձնակազմի համար։

Դասընթացների ընթացքում պետք է կիրառվեն մեծահասակների կրթության և փորձառական ուսուցման մեթոդներ՝ ներառյալ ինտերակտիվ դասախոսություններ, դեպքերի քննարկումներ, սիմուլյացիոն և դերային վարժանքներ, խմբային աշխատանքներ, ռեֆլեքսիվ քննարկումներ և գործնական առաջադրանքներ։

 

 

2 Դասընթացավարի աշխատանքային պարտականությունները

Մաս 1 Դասընթացի բովանդակային մշակում

  • Մշակել դասընթացի մանրամասն օրակարգը՝ համապատասխանեցնելով այն թիրախ խմբի կրթական կարիքներին, մասնագիտական փորձառությանը և մեծահասակների ուսուցման մեթոդաբանությանը։
  • Մշակել դասընթացի թեմատիկ բովանդակությունը, ներառյալ՝ ներկայացումներ, աշխատանքային նյութեր, ուղեցույցներ և կիրառական գործիքներ։
  • Մշակել դասընթացի ընթացքում կիրառվող վարժանքների, դերային խաղերի, խմբային քննարկումների և սիմուլյացիոն առաջադրանքների նկարագրությունները։
  • Մշակել կրթական նպատակներով կիրառվող սոցիալական դեպքերի պատմություններ, իրավիճակային օրինակներ և գործնական սցենարներ։
  • Ապահովել դասընթացի բովանդակության համապատասխանությունը սոցիալական աշխատանքի մասնագիտական և էթիկական սկզբունքներին։
  • Ըստ անհրաժեշտության վերանայել և հարմարեցնել դասընթացի նյութերը՝ ելնելով մասնակիցների կարիքներից և ընթացիկ քննարկումներից։

 

Մաս 2 Դասընթացների իրականացում (նախատեսվում է զույգով)

  • Վարել դասընթացները՝ ապահովելով դրանց ինտերակտիվ, մասնակցային և անվտանգ ուսումնական միջավայրը։
  • Ներկայացնել ինտերակտիվ դասախոսություններ՝ ըստ հաստատված օրակարգի։
  • Կազմակերպել և վարել խմբային աշխատանքներ, դեպքերի քննարկումներ, սիմուլյացիոն և դերային վարժանքներ։
  • Խթանել մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, փորձի փոխանակումը և ռեֆլեքսիվ քննարկումները։
  • Հաշվի առնել մասնակիցների առանձնահատուկ կրթական և մասնագիտական կարիքները։
  • Ապահովել մասնագիտական հաղորդակցման, էթիկական աշխատանքի և համագործակցային մոտեցումների խթանումը դասընթացի ընթացքում։

Մաս 3 Գնահատում և հետադարձ կապ

  • Կազմակերպել մասնակիցների ակնկալիքների, կրթական կարիքների և հետադարձ կապի հավաքագրումը։
  • Աջակցել դասընթացների գնահատման գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ։
  • Դասընթացից հետո ներկայացնել համառոտ հաշվետվություն՝ ներառյալ իրականացված աշխատանքները, հիմնական արդյունքները, մարտահրավերները և առաջարկությունները։
  1. Դասընթացների թեմատիկ շրջանակը.

Ծրագրի շրջանակում նախատեսվում են երկօրյա դասընթացներ, որոնք ներառում են սոցիալական աշխատանքի, սոցիալական պաշտպանության, միջսեկտորիալ համագործակցության և մասնագիտական դիմակայունության հետ կապված հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ ըստ թիրախ խմբերի:

1) Արցախցի սոցիալական աշխատողներ

  • Վստահության վրա հիմնված հաղորդակցում սոցիալական աշխատանքում,
  • Ակտիվ լսում և խորհրդատվական հաղորդակցման հմտություններ,
  • Ռեֆլեքսիվ մոտեցումներ և մասնագիտական ինքնագիտակցություն,
  • Մասնագիտական սահմաններ և էթիկական երկընտրանքներ,
  • Մասնագիտական հուզական ծանրաբեռնվածության և երկրորդային տրավմայի կառավարում,
  • Ինքնախնամքի և մասնագիտական դիմակայունության գործիքներ։

 2) ՄՍԾ Տարածքային կենտրոնների  և համայնքային սոցիալական աշխատողներ

  • Սոցիալական աշխատանքի մասնագիտական մտածողություն,
  • Սոցիալական ռիսկերի ճանաչում և գնահատում,
  • Ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ռազմավարություններ,
  • Մասնագիտական սահմաններ և էթիկական որոշումների կայացում,
  • Սոցիալական աշխատանքում սթորիթելինգի կիրառություն:

3)Ինտերսեկտորիալ խմբեր

  • Միջսեկտորիալ համագործակցության գործնական մեխանիզմներ,
  • Ուղղորդումների համակարգ և դեպքի փոխանցման գործընթացներ,
  • Համագործակցության խզումների և համակարգային բացերի վերլուծություն,
  • Դեպքի բազմաոլորտային միջամտություն,
  • Համայնքային ռեսուրսների և աջակցության ցանցերի գնահատում,
  • Համագործակցության հորիզոնական մոդելներ:

4) ՀԿ ներկայացուցիչներ

  • Սոցիալական ռիսկերի ճանաչում և համայնքային արձագանք,
  • Խոցելի խմբերի պաշտպանության մոտեցումներ,
  • Համայնքային աջակցության և ուղղորդման մեխանիզմներ,
  • Միջսեկտորիալ համագործակցություն և դեպքի համակարգում,
  • Էթիկական աշխատանք և շահառուի անվտանգ ներկայացում,
  • Հաղորդակցման և շահառուակենտրոն մոտեցումներ:

5) Ծառայությունների ղեկավարներ

  • Սոցիալական պաշտպանության համակարգում առաջնորդություն և որոշումների կայացում,
  • Միջգերատեսչական և միջսեկտորիալ համակարգման ռազմավարություններ,
  • Ծառայությունների կազմակերպում և կառավարման մոտեցումներ,
  • Համակարգային համագործակցության և ուղղորդումների քաղաքականություններ,
  • Կառավարման պատասխանատվությունը սոցիալական պաշտպանության ոլորտում։

 

4 Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության բնագավառում (մագիստրոսի աստիճանը՝ առավելություն),
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում։
  • Սոցիալական ծառայությունների մասնագետների համար դասընթացների մշակման և վարման փորձ։
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի, սոցիալական աշխատանքի սկզբունքների և էթիկական չափանիշների իմացություն։
  1. Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Տեխնիկական առաջարկ՝ ներկայացնելով դասընթացների վարման և ուսուցման մոտեցումները,
  • Ֆինանսական առաջարկ՝ դասընթացի մեկ ամբողջ օրվա արժեք։

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Դասընթացավար»։

Դիմելու վերջնաժամկետը 5 հունիսի, 2026 թ.:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին