Հայտերի ներկայացման հրավեր -Սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մոդելի մշակում (ժամկետի երկարաձգում)
29.07.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Սոցիալական խնամքի ծառայության մոդելի մշակման AASW-RISE-006/25 մրցույթին:
Սույն Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) հիմնական նպատակն է մշակել համայնքահեն բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայության մոդել (ներառյալ փոքր սոցիալական տան ձևաչափով), որը նպատակ ունի բարելավել ֆիզիկական և հոգեկան տարբեր տեսակի խնդիրներ, կախվածություններ և այլ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված փախստականների, կյանքի որակը, դիմակայունությունն ու ինքնուրույնությունը։
Դիմելու գործընթաց
Այս խորհրդատվական ծառայության համար կարող են դիմել ինչպես անհատ փորձագետներ, փորձագետների խմբեր, այնպես էլ կազմակերպություններ։
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025 թվականի օգոստոսի 6-ը ժամը՝ 17:00-ն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- 
Նմանատիպ ծրագրերի իրականացման փորձի վերաբերյալ տեղեկատվություն (միայն կազմակերպությունների համար),
 - Կենսագրական (CV)՝ ընդգծելով համապատասխան փորձառությունն ու որակավորումները,
 - 
Տեխնիկական առաջարկ՝ սոցիալական խնամքի ծառայության մոդելի նախագծման մոտեցման նկարագրությամբ, ներառյալ կիրառվող մեթոդաբանությունն ու ժամանակացույցը,
 - 
Ֆինանսական առաջարկ՝ հանձնարարության կատարման ծախսերի մանրամասն ներկայացմամբ։
 
Դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. փոստի հասցեին՝ procurement@aasw.org։
Տեխնիկական առաջադրանքն ամբողջությամբ հասանելի է անգլերենով։
Հայտարարություններ
24.09.2025
Հրավեր - Սոցիալական աշխատողի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                                05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
                                30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
