Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

21.11.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է մատակարարների՝ մասնակցելու Սոցիալական աշխատանքի Երևանի և Նոր Հաճընի կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացման մրցույթին (մրցույթի համարը՝ AASW-UNHCR-RT001/25):

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն մրցույթի (Մրցույթի համարը՝ AASW-UNHCR-RT001/25) նպատակն է ընտրել մատակարար(ներ)ի՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Երևանի և Նոր Հաճընի Սոցիալական աշխատանքի կենտրոնների տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Տարածքի վերանորոգման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել համաձայն շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից կազմված ծավալաթերթի, և դրանում ամրագրված տեխնիկական բնութագրերի։ Իրականացվող աշխատանքները պարունակում են միայն վերանորոգման բաղադրիչ, չեն հանդիսանում լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ։

 

Լոտ 1. Երևանի Սոցիալական աշխատանքի կենտրոնի ծավալաթերթը հասանելի է այստեղ։

Լոտ 2. Նոր Հաճընի Սոցիալական աշխատանքի կենտրոնի ծավալաթերթը հասանելի է այստեղ։

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • Աշխատանքների ցանկալի սկիզբը՝ 10 դեկտեմբերի, 2025
  • Աշխատանքների ցանկալի ավարտ՝ 29 դեկտեմբերի, 2025

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայտերը պետք է ներառեն դիմում, մատակարար-կազմակերպության (իրավաբանական անձի) պետական գրանցման վկայականի պատճեն և գնային առաջարկը՝ համաձայն Ծավալաթերթի։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Կազմակերպությունները պետք է իրենց կնքված և ստորագրված հայտերը ներկայացնեն մինչև ս/թ դեկտեմբերի 5-ը, ժամը՝ 18:00-ն, այն ուղարկելով էլեկտրոնային եղանակով procurement@aasw.org էլ․ հասցեին կամ ներկայացնելով փակ ծրարով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գրասենյակ՝ Պարույր Սևակի 30, 43/1 բն, հասցեով։

Ժամկետից ուշ ներկայացված կամ ոչ ամբողջական հայտերը չեն դիտարկվելու։

Կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնել ինչպես երկու կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացման համար` երկու լոտերի, այնպես էլ առանձին կենտրոններից որևէ մեկի՝ մեկ լոտի համար։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Մրցույթի հայտերը բացվելու են ս/թ դեկտեմբերի 8-ին՝ մրցույթի հանձնաժողովի անդամների ներկայությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցույթի շրջանակում հաղթող մատակարարն ընտրվելու է՝ ըստ ներկայացված նվազագույն գնի և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման կարողության։

Ի գիտությունԿազմակերպությունը մրցույթի շրջանակում առաջարկ ներկայացնելով համաձայնում է սույն հայտարարությամբ սահմանված շինարարական   բոլոր պահանջների կատարմանը։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին