Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասընթացները շարունակում են անխափան ընթացքը

14.05.2023

Չնայած ավելի քան 150 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասընթացները շարունակում են ընթանալ բնականոն հունով

Ապագա մասնագետները, ովքեր նպատակադրված են աջակցել այլոց առջև ծառացած առօրյա խնդիրների և ճգնաժամերի հաղթահարմանըգործադրում են առավելագույն ջանքերը մասնագիտական առարկաները յուրացնելու համար։

Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոսական կազմն իր հերթին, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների աջակցությամբ, կատարում են իրենց առջև դրված խնդիրներն ու փորձում ապահովել առավելագույն արդյունավետություն։

«Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագիրը, որն ինքնին պահի հրամայականն էր աջակցելու Արցախում պատերազմից հետո սոցիալական աշխատանքի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծմանն ու ամրապնդմանը, շարունակում է մնալ առաջնային անհրաժեշտություն Արցախում բնակչությանը որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելո, ինչպես նաև պատերազմից տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրելու հարցում։

 

Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության աջակցությամբ Հայ կրթական հիմնարկության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանունդիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում։

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին