Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Սոցիալական աշխատանքի պրակտիկայի արդի օրակարգը» մասնագիտական ֆորում

04.11.2022

Նոյեմբերի 4-ը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային օրն է և այս տարի Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան օրվա առիթով կազմակերպել է «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի արդի օրակարգը» խորագրով ֆորումը։

Հանդիպումը մեկնարկեց ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի ողջույնի և շնորհավորական խոսքով՝ ուղղված պետական, համայնքային և հասարակական ոլորտներում իրենց գործունեությունը ծավալող սոցիալական աշխատողներին։ Մասնավորապես նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի կողմից մեր երկրում սոցիալական աշխատողները ստիպված են արձագանքել ճգնաժամային իրավիճակներին, մյուս կողմից մտածել երկրի վաղվա օրվա զարգացման մասին, ըստ այդմ,  սոցիալական աշխատողի աշխատանքը զուտ հանրօգուտ գործունեությունն իրականացնելը չէ, այն պարզապես աշխատանք չէ, որն ունի սոցիալական բնույթ, մենք սոցիալական աշխատողներ ենք, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ավելին են անում, քան բարի ու հանրօգուտ գործն է։ Ինչպես իր խոսքում նշեց Միրա Անտոնյանը. «Մեր աշխատանքը մարդկանց բավարար հմտություններով ու ներուժով ապահովելն է, նրանց առավելագույն կերպով ակտիվացնելը, որն էլ իր հերթին նրանց կձերբազատի  պետությունից, հասարակական կամ որևէ այլ կառույցից օգնություն ակնկալելու և ստանալու ձգտումից։ Եւ' Հայաստանում, և' Արցախում մեր դիրքերը անկոտրում են և  աջակցություն ցուցաբերելիս անհրաժեշտ է ակտիվացնող մոտեցումների ցուցաբերումը, որին էլ հենց ուղղված է այսօրվա մեր ֆորումը»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, զբաղվածության  հարցերով պատասխանատու Թամարա Թորոսյանը։

Վերջինս մասնավորապես նշեց. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհերքելի է ձեր աշխատանքի և առաքելության անհրաժեշտությունը մեր երկրի համար։ Պետությունը մշտապես ապավինում է ձեզ և ձեր աշխատանքին։ Որ կետում էլ որ լինեք իրականացնում եք գրագետ միջամատությունը և պետությունը ձեր միջոցով տեղեկանում է,  ակտիվացնում իր շահառուներին»,- Թամարա Թորոսյան։

Ողջույնի խոսքին հաջորդեց պանելային քննարկումը, Միրա Անտոնյանը ներկայացրեց պանելային քննարկման բանախոսներին, շեշտելով, այն հանգամանքը, որ հավաքված մարդիկ տարիներ շարունակ զբաղված են եղել շահառուներին ակտիվացման միջոցով աջակցություն տրամադրելով, ունեն հստակ կուտակած, ասելիք և ինչու՝ ոչ, նաև այդ գործունեության ընթացքում քաղած դասեր։

Պանելային քննարկման առաջին հատվածը նվիրված էր Հայաստանում շահառուների սոցիալական ակտիվացման մոտեցումների կիրառման փորձին, քաղած դասերին և զարգացման նախադրյալներին։ Բանախոսները ներկայացրեցին թեմայի առնչությամբ սեփական տեսակետն ու սեփական փորձառությունը։

-Ավանդական հասարակությունների համար, փոփոխվող շուկայի և տնտեսության պայմաններում բավականին բարդ և երբեմն դանդաղ են ընթանում բարեփոխումները։ Շահառուները հաճախ ակտիվացման վերաբերյալ իրենց պատկերացումներն ունեն և երբեմն դիմակայում են փոփոխություններին։ Միևնույն ժամանակ դրանք անհրաժեշտություն են, երբեմնի պահանջված աշխատանքներն ու հմտությունները կարող են ներկայիս պայմաններում չլինել արդիական։ Սա այն հիմնական մարտահրավերներից է, որոնցք անհրաժեշտ է լինում հաղթահարել,-Կարո Գևորգյան

Մարտահրավերների, դրանց հաղթահարման լավագույն ուղիների իրենց ունեցած փորձով կիսվեցին նաև պանելային քննարկման մնացյալ անդամները։ Տեղի ունեցավ համաժամանակյա հարցուպատասխան և մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամն ևս։

Շահառուների ակտիվացման մի շարք կիրառելի և արդյունավետ մեթոդներով կիսվեց  ՄՍԾ ներկայացուցիչ Անուշ Հովհաննիսյանը։

Աիդա Մուրադյանն էլ հավելեց, որ եթե նույնիսկ այս գործունեության արդյունքում սոցիալական աշխատողին հաջողվի մեկ շահառուի կյանքում գրանցել դրական փոփոխություն, ապա կարելի է համարել աշխատանքն արդյունավետ, քանի որ մեկ մարդը սոցիալական աշխատողի համար մեծագույն արժեք է հանդիսանում։

Ալլա Հարությունյանն ու Լուսիկ Աղաբաբյանը խոսեցին իրենց աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած մարտահրավերների, խոչընդոտների և հաղթահարման ուղիների մասին։

Ֆորումի երկրորդ հատվածը նախատեսում էր խմբային քննարկումներ աշխատարաններում հետևյալ թեմաներով.

  • Իրավական կարգավորումները և ընթացակարգերը շահառուների ակտիվացման համատեքստում
  • Սոցիալական նորմերի դերը շահառուների ակտիվացման համատեքստում
  • Աշխատուժի պատրաստվածության խնդիրը շահառուների ակտիվացման համատեքստում
  • Շահառուների հարաբերությունների առանձնահատկությունները՝ ակտիվացման համատեքստում
  • Գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն՝ ակտիվացման համատեքստում
  • Սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանները, լիազորությունները և սահմանափակումները

Յուրաքանչյուր աշխատարան ուղղորդվում էր վարողների կողմից, ովքեր քննարկման ընթացքում ներդրեցին թեմայի առնչությամբ իրենց գիտելիքն ու հմտությունները աշխատարանի քննարկման գործընթացի ու բովանդակության համապարփակությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով։

Աշխատարանների համար հատկացված ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր աշխատարանի ներկայացուցիչ մեկնաբանեց թեմայի առնչությամբ իր խմբի անդամների կողմից վերհանված խնդիրները, դրանց լուծման ռազմավարություններն ու քայլերը։ Տեղի ունեցավ հարցուպատասխան և ասոցիացիայի անդամների կողմից տվյալների ամրագրում՝  հետագայում դրանք հաշվի առնելու նպատակով։

Հանդիպան ավարտին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր։

 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին