Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարզերում մեկնարկեցին ներածական սեմինարները

06.08.2021

Սոցիալական աշխատողների վերապատրաստման ծրագիրը նախատեսում է ներածական սեմինարներ, որոնց հաջորդելու են հիմնական դասընթացները, դրական ուղղորդումն ու ուսուցումն աշխատավայրում (coaching)

Երեկ Արմավիրում մեկնարկեցին «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում»  ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային սոցիալական աշխատողների համար նախատեսված ներածական մեկօրյա դասընթացները։

Դասընթացների ժամանակ մասնակից սոցիալական աշխատողներին ներկայացվեց  ծրագիրը, նպատակները, ծրագրային առաջնահերթությունները։ Դասընթացների օրակարգում էր շահառուների ակտիվացման, ներառման և մանկական աղքատության՝ որպես ծրագրի հիմնական ուղղությունների մանրամասն քննարկում, սոցիալական կարիքի, խոցելիության, սոցիալական ռիսկերի նույնականացման խնդիրները, ինչպես նաև ծրագրի շրջանակում շահառուների իրազեկման, ընտրության, նրանց ձեռնարկատիրական գործունեության պոտենցիալի գնահատման, սահմանված սոցիալական և բնապահպանական ռիսկերի մասին հարցերը։

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ներածական սեմինարը կազմակերպվել էր Աբովյանում  Աբովյանի և Եղվարդի ՄՍԾ տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների ու  համապատասխան համայնքային սոցիալական աշխատողների համար։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, որը  ներկա էր մեկնարկային ներածական սեմինարներին նշեց, որ սկիզբը խոստումնալից է այն իմաստով, որ ծրագրին մասնակից սոցիալական աշխատողները շահառուների ակտիվացմանն ու ներառմանը միտված ծրագրերը համարում են հասունացած և արդիական։  «Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ մասնակից սոցիալական աշխատողները պատրաստակամ են աջակցելու ծրագրի հաջող իրականացմանը»,-նշեց Միրա Անտոնյանը։




Ներածական սեմինարներին  մասնակցելու են թիրախային մարզերի (Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի և Շիրակ) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ավելի քան 150 սոցիալական աշխատող (մասնագետ) և 50 համայնքային սոցիալական աշխատող։ Ծրագիրը Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին