Հանդիպում Արմավիրի մարզում
14.06.2021
Մարզային տեղեկատվական հանդիպումների շրջանակում տեղի ունեցով հանդիպում Արմավիրի մարզպետարանում։
Այսօր մեկնարկել է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի մարզային հանդիպումների շարքը և առաջին հանդիպումը կայացավ ՀՀ Արմավիրի մարզպետարան:
Մարզային հանդիպումների նպատակը մարզպետարանի համապատասխան պաշտոնյաներին, Միասնական սոցիալական ծառայություն մարզային կենտրոնների ղեկավարներին, շահագրգիռ հասարակական կառույցներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին տեղեկացնել Ծրագրի, նրա նպատակների, շահառուների և նախատեսված գործողությունների մասին: Առավել մանրամասն դիտարկվելու են սոցիալական աշխատողների դերակատարությունը, ներկայացվելու է նրանց համար մշակված վերապատրաստումների ծրագիրը:
Արմավիրի մարզում կայացած հանդիպմանը մասնակցումէր նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, որը ողջունեց հանդիպման մասնակիցներին, կարևորեց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրագործումը մարզում և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը ներկայացնելով սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման ենթաբաղադրիչը՝ առավելապես շեշտադրեց դրական ուղղորդման կամ աշխատավայրում ուսուցման («քոչինգի») կազմակերպման հանգամանքը: Սոցիալական աշխատանքի փորձագետ-դասընթացավարը ոչ միայն մարզերում կազամկերպված դասընթացների ժամանակ մասնակիցներին կներկայացնի սոցիալական դեպքի վարման և մասնագիտական տարբեր խնդիրներ, այլև դրանից հետո, այցելելով սոցիալական աշխատողին, արդեն նրա աշխատավայրում կփորձի կոնկրետ օրինակների և դեպքերի առնչությամբ գործնական կիրառման մեջ ներկայկացնել համապատասխան գործիքները:
Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը առավել հանգամանալից ներկայացրեց Ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության փոքր դրամաշնորհների բաղադրիչը, շահառուների ընտրության և նրանց համար նախատեսված կարողությունների զարգացման, ինչպես նաև դրական ուղեկցման գործողությունները:
Նորություններ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
