Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Արցախի պետական համալսարանում մեկնարկել է եռօրյա դասընթաց «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրում ներգրավված դասախոսների համար

29.04.2022

Այսօր՝ ապրիլի 29-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է եռօրյա դասընթաց «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրում ներգրավված դասախոսների համար։ 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում ներդնում են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության գծով մագիստրոսական ծրագիր։ Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության և Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում:

Հայ կրթական հիմնարկությունն աջակցում է Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացմանը, սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում սթրեսի հաղթահարմանը։

Այսօր՝ ապրիլի 29-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է եռօրյա դասընթաց «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրում ներգրավված դասախոսների համար։ 

Դասընթացների մեկնարկը ողջունել է համալսարանի ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը՝ նշելով. «Յուրաքանչյուր նոր երևույթ, ծրագիր սկզբից անորոշություն և անվստահություն է հարուցում, սակայն՝ ոչ այս պարագայում: Հատկապես պատերազմից հետո կարիք կա Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման: Ողջունում եմ ծրագիրը և կարևորում, որ ԱրՊՀ-ն կդառնա նաև «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ կադրեր պատրաստող բուհ»:

Դասընթացը վարում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, փ.գ.թ. Արտակ Խաչատրյանը, ով մագիստրոսական ծրագրի դասախոսներին ներկայացրել է ներդրվող մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը։

«Պատերազմից հետո աշխատաշուկան սոցիալական աշխատողի պահանջարկ ունի: Եվ մեր այս ընդհանուր գործում փորձում ենք օգտակար լինել՝ ներդնելով մեր փորձն ու գիտելիքները: Ծրագիրը կտևի 1,5 տարի: Զուգահեռ պատրաստում ենք և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին»,-նշել է Ա. Խաչատրյանը։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին