Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական աշխատողի միջազգային օրը ոլորտի մարտահրավերների, ձեռքբերումերի և առաջիկա ծրագրերի մասին

16.03.2021

Սոցիալական աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրել էր առցանց մամլո ասուլիս

Ներկայացնելով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ուղերձը ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ կամավոր անձանցից և ոչ մասնագետներից սկսելով, այժմ ոլորտում զբաղված մասնագետների զգալի մասը համապատասխան կրթություն ունի կամ վերապատրաստվել է տևական ժամանակ։

«Սոցիալական աշխատանքը այլևս սոցիալական պաշտպանության ոլորտում չէ միայն` նեղ իմաստով, այն իր տեղն է գտել նաև՝ դպրոցում, քրեակատարողական հիմնարկներում, պրոբացիոն ծառայություններում, ցերեկային կենտրոններում, մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ասպարեզներում և այլն: Սոցիալական աշխատողներն աշխատում են ավելի քան հարյուր համայնքում` օգնելով առանձին անհատներին, նրանց ընտանիքներին և իրենց ներդրումն են կատարում ողջ համայնքի խնդիրների լուծման հարցերում»,-նշեց Միրա Անտոնյանը:

Սոցիալական աշխատողների միջազգային օրը լավագույն առիթն է բարձրաձայնելու սոցիալական աշխատուժի գնահատանքի անհրաժեշտության, քաջալերող վարձատրության, աշխատանքի արժանապատիվ պայմանների և խնդիրների մասին: Սոցիալական աշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանները, համարժեք վարձատրությունը, հավասարակշռված ծանրաբեռնվածությունը, մասնագիտական խնամքը, գնահատանքը, արժևորումը առանցքային հարցեր են, որոնց լուծումը նշանակում է խոցելի խմբերի հանդեպ մարդակենտրոն վերաբերմունք, աղքատության կրճատում, նպաստներից և օգնության այլ ձևերից կախվածության նվազեցում, աղքատությունից, ու սոցիալական այլ հիմնախնդիրներից տուժած անձանց վերականգնում և ներառում։

Ներկա փուլում, ըստ Միրա Անտոնյանի, ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգը վերապրում է կառուցվածքային բարեփոխումների փուլ` գործընթացի կիզակետում դիտարկելով մարդուն, ընտանիքին: Ըստ այդմ, կենտրոնական դերում սոցիալական աշխատողն է` դեպքի վարման մեթոդաբանությամբ: Ասոցիացիան նախատեսում է Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում օգնել սոցիալական աշխատողներին` զարգացնելու մարդկանց ակտիվությունն ու դիմակայունությունը խթանող իրենց կյանքի հմտությունները, այդպիսով լրացնելով աղքատության հաղթահարման` այլ գործընկեր կազմակերպությունների ջանքերը: Ծրագրի նպատակն է` Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում ավելի քան 11.000 խոցելի անձանց համար ընդլայնել տարաբնույթ սոցիալական ծառայություններից և սոցիալական աջակցության նպաստներից օգտվելու հնարավորությունները և խթանել նրանց ինքնազբաղվածությունը՝ սոցիալական դեպքի վարման պրակտիկայի լիարժեք ներդրման միջոցով։ Ծրագրի արդյունքում շուրջ 6,000 շահառու կստանա հասանելիություն դեպի տարատեսակ կարիքահեն սոցիալական ծառայություններ, 5,000 շահառու ներգրավվելու է ինքնազբաղվածության խթանման և զբաղվածության աջակցման ծրագրերում, որոնց թվում 300 շահառու կստանա բիզնես նախագծերի իրականացման փոքր (4000 ԱՄՆ դոլարին համարժեք) դրամաշնորհներ: Ծրագրի թիրախային մարզերի 200 սոցիալական աշխատողների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ:

«Որպես ասոցիացիա Համաշխարհային բանկի ծրագրով մեր բերած նորությունն այն է, որ ակտիվացնելու, ուժեղացնելու միջոցով օգնենք մարդկանց ունենալու վաստակելու իրենց հնարավորությունները, բիզնեսը: Ծրագրի ամբողջ էությունը հետևյալն է, այն թաթախված է սոցիալական աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանում, ակտիվացում, ծառայությունների հասանելիության ապահովում»,-ասաց Միրա Անտոնյանը:

Ասուլիսին մասնակցու էին նաև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ասոցիացիայի խորհրդի նախագահ Անահիտ Սահակյանը և Ջերմուկ համայնքի համայնքային սոցիալական աշխատող Մարիամ Առաքելյանը։

Արմենպրեսի լուսաբանումը՝ https://armenpress.am/arm/news/1046182.html

Սսուլիսը տեսագրված՝



Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին