Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների եւ դեպքի վարման միասնական գործիքակազմի կիրառման հնարավորությունները

03.11.2022

Սոցիալական աշխատողների ազգային տոնին ընդառաջ տեղի ունեցավ «Սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների եւ դեպքի վարման միասնական գործիքակազմի կիրառման հնարավորությունները» թեմայով հանդիպումը

Սոցիալական աշխատողների ազգային տոնին ընդառաջ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կազմակերպել է «Սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների եւ դեպքի վարման միասնական գործիքակազմի կիրառման հնարավորությունները» թեմայով հանդիպում։

Հանդիպման մեկնարկը տրվեց ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի կողմից, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու, թեմայի նկատմամբ ակտիվություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես նշեց.

- Սա համակարգային մոտեցմամբ մշակված ունիվերսալ գործիքակազմը է, որն ուղղված է առավելագույնս արդյունավետ և միասնական դեպքի վարում ապահովելուն։ Այժմ գործիքակազմը գտնվում է փորձարկման և մշակման ավարտական փուլում, մասնավորապես վարչարարական և դեպքի վարման մեթոդաբանության փաթեթները շուտով արդեն կներդրվեն որպես սոցիալական ոլորտի մասնագետների հիմնական աշխատանքային գործիք։ Գործիքակազմը ապահովում է նաև դեպքերի վերաբերյալ սոցիալական աշխատողների միասնական տեղեկատվության հարթակ։ Շուտով նախատեսվում է կլինիկական դեպքի վարմանն ուղղված ծառայությունների և գործիքակազմի փաթեթի քննարկումներն ու փորձարկումները, որոնց անհրաժեշտությունը ևս առկա է ՀՀ-ում։

Ասոցիացիայի նախագահը ներկայացրեց  գործիքակզմի տեսամեթոդաբանական հատվածը, ներառված տեխնիկաների և մեթոդների տրամաբանությունն ու շեշտադրեց վերջինիս ներդրման անհրաժեշտությունը ոչ միայն պետական ոլորտի սոցիալական ծառայություններում, այլ նաև Հայաստանում գործունեություն ծավալող սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում՝ համակարգային մոտեցում ցուցաբերելու և  ծառայությունների մատուցման արդյունավետության հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Հանդիպման երկրորդ հատվածում ասոցիացիայի անդամներ Նունե Գեղամյանը և Մանյա Կարապետյանը, ովքեր հանդիսանում են գործիքակազմի մշակման թիմի անդամներ, ներկայացրեցին դրա գաղափարական հենքը։

-Գործիքակազմը մշակվել է 3-6 ամիս իրականացվող բուռն քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրության արդյուքնում, այն կառուցվել է  համալիր մոտեցման տրամաբանությամբ և արտացոլում է հասարակական ու պետական ոլորտի գործիքների համադրությունը։ Վերջինս հնարավորինս պարզեված և դյուրին է վերլուծության տեսանկյունից , քանի որ աշխատանքի ընթացքում կարևորվել է նաև սոցիալական աշխատողների համար հավելյալ բարդություն չստեղծելու հանգամանքը։ Գործիքակազմը ներառում է դեպքի գրանցումից մինչև դեպքի ավարտը և ուղղված է բացահայտելու ոչ միայն դեպքի խոցելիությունն այլ նաև յուրաչքանյուր դեպքի ներուժն ու առանձնահատկությունները ,- Նունե Գեղամյան

-Հաշվի են առնվել փորձարկող կազմակերպությունների կողմից բարձրաձայնված բոլոր դիտողություններն ու իրականացվել են համապատասխան փոփոխություններ՝ դեպի վարման գործընթացում առավելագույնս ճկունություն և  համարժեքություն ապահովելու նպատակով։ Գործիքակազմի ներդրումից հետո պլանավորում ենք մինչ 12 ամիս աջակցային վերահսկողություն ապահովում,- Մանյա Կարապետյան

Ներկայացմանը զուգահեռ տեղի ունեցան մասնակիցների հետ քննարկումներ և հարցադրումներ, որոնց արձագանքեցին գործիքակազմի մշակման թիմի անդամները և տվեցին համապարփակ և սպառիչ պատասխաններ։

Հարցադրումներից մեկը վերաբերում էր կարիքների գնահատման վերաբերյալ թղթաբանության լրացման տեխնիկաներին, մասնավորապես, դրանց էլեկտրոնային/առձեռն լինելու հանգամանքին, և արդյո՞ք, համայնքային սոցիալական աշխատողները ևս հասանելիություն են ունենալու առկա տեղեկատվությանը։

-Գործիքակազմը թույլ է տալիս ապահովել առավելագույն ճկունություն, քանի որ դրա մի մասը կարող է լինել էկեկտրոնային, մասնավորապես որոշակի գաջեթների միջոցով լրացվող, մյուսը՝ առձեռն փաստաթղթերի տեսքով։ Վերջիններս մշտապես կարող են ենթարկվել փոփոխությունների՝ կախված հերթականտունայցերից ստացած տեղեկատվությունից։ Մեկ խոսքով ասած սա կենդանի փաստաթուղթ է, որը այո,' հասանելի կլինի նաև համայնքային սոցիալական աշխատողներին,- Տաթևիկ Կարապետյան։

Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին խմբային քննարկումներ «Սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների սահմանման սկզբունքները» թեմայով։ Քննարկումները կորդինացվում էին սոցիալական ծառայություններում սուպերվիզորական աշխատանքներ իրականացվող մասնագետների կողմից։ Այնուհետև, ուրաքանչյուր խումբ հրապարակայնորեն ներկայացրեց թեմայի առնչությամբ իր խմբի կողմից առաջարկվող ծրագիրը,  սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների սահմանման սկզբունքների վերաբերյալ դիրքորոշումն ու պատասխանեց մյուս խմբերի հարցերին։

Հանդիպման ավարտին մասնակիցները ձևավորեցին հստակ պատկերացում գործիքակազմի առանձնահատկությունների վերաբերյալ և կարևորեցին նմանատիպ հանդիպումների շարունակականության ապահովման հանգամանքը՝ հայտնելով մշտապես դրանց ներկա գտնվելու ցանկության և պատրաստակամության մասին։ Ասոցիացիայի անդամները հորդորեցին հետագա առաջարկությունները և նկատառումներն ուղարկել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի էլեկտրոնային հասցեին։ Հանդիպումն ավարտվեց ջերմ, համագործակցային և կառուցողական մթնոլորտում։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին