Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները և Փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման մոնիթորինգ

06.02.2023

«Միասին Հանուն Սոցիալական Համայնքների» ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհային կազմակերպությունների ծրագրային թիմերի ներկայացուցիչների համար սույն թվականի հունվարի 30 և 31-ին Աղվերանում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում-վերապատրաստում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ծառայություններիտրամադրման առանձնահատկություններին, ինչպես նաև քննարկվեցին փոքր դրամաշնորհայինծրագրերի շրջանակում ծառայությունների չափանիշների կիրառման առանձնահատկությունները:

Դասընթացը վարում էին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Մանանե Պետրոսյանը և փոքր դրամաշնորհային ծրագրերի համակարգող Տաթևիկ Կարապետյանը։

Մասնակիցները քննարկեցին «սոցիալական ծառայություն» հասկացության սահմանման առանձնահատկություններն, ինչպես նաև մեկնաբանվեցին շահառուներին ուղղված ծառայությունների հատման շրջանները, միահամուռ ուժերով ստեղծվեց սոցիալական ծառայությունների իրականացման կտավը։

Խմբային աշխատանքների տեսքով մասնակիցները աշխատեցին «սոցիալական ծառայություն» կառուցելու եղանակների և մատուցման յուրահատկությունների մշակման ուղղությամբ։

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալականաշխատողների ասոցիացիա / AASW-յի, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն ևհամագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության, ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի և Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ-ի համագործակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացմանգործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնականստորաբաժանման կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին