Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Անդամների իրավունքները և պարտականությունները

Անդամների իրավունքները և պարտականությունները կարգավորվում են Ասոցիացիայի կանոնադրությամբ:

Ասոցիացիայի անդամն իրավունք ունի՝

  • Ընտրել և ընտրվել Ասոցիացիայի կառավարման մարմիններում,
  • Ներկա լինելու և մասնակցելու Ասոցիացիայի կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին, 
  • Ծանոթանալու Ասոցիացիայի մարմինների արձանագրություններին, 
  • Իրականացնելու օրենքով կամ Ասոցիացիայի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Ասոցիացիայի անդամը պարտավոր է՝

  • Կատարել Ասոցիացիայի կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները, 
  • Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները, 
  • Ասոցիացիայի կանոնադրությունը խախտելու կամ Ասոցիացիայի կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Ասոցիացիայի անդամի նկատմամբ Խորհրդի կողմից սահմանված կարգի համաձայն Ասոցիացիայի նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն։ Կոպիտ խախտումների դեպքում Ասոցիացիայի անդամը կարող է հեռացվել Ասոցիաիցայի անդամությունից։