Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ասոցիացիայի խորհուրդը համարվում է Ասոցիացիայի կառավարման կոլեգիալ մարմինը Ասոցիացիայի ժողովների միջև ընկած ժամանակահատվածում:

Ասոցիացիայի խորհուրդը քննարկում և որոշումներ է կայացնում Ասոցիացիայի գործոնեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Ասոցիացիայի ժողովի, Նախագահի, Գործադիր վարչության և Վերստուգող հանձնաժողովի իրավասությունների մեջ:

Նախապատրաստում է Ասոցիացիայի ժողովները, սահմանում է անդամների հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, կամ ընտրված ներկայացուցչական պատվիրակների մասնակցությամբ ժողովի գումարման ընթացակարգը, այդ թվում պատվիրակների քվոտան և ընտրության ընթացակարգը:

Հաստատում է Ասոցիացիայի հնգամյա ռազմավարությունը և տարեկան գործունեության ծրագիրը և հսկում դրանց կատարման ընթացքը, պարբերաբար լսում և հաստատում է դրանց կատարման վերաբերյալ Գործադիր վարչության հաշվետվությոնները:

Ընդունում է Ասոցիացիայի առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումներ:

Ասոցիացիայի խորհրդի նախագահը ընտրվում է ընտրվում է ժողովի կողմից:Որոշումներն ընդունվում են Ասոցիացիայի խորհրդի նիստին մասնակցողանդամների ձայների պարզ մեծամասնությամբ: