ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան սոցիալական ոլորտի մասնագետներին համախմբող խոշորագույն կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 1000 լիիրավ և համակիր անդամներ՝ ակադեմիական և պրակտիկ, պետական և ոչ պետական կառույցներից Հայաստանում:
Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է՝
- ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի և սոցիալական քաղաքականության բնագավառների բարելավմանը՝ աջակցելով համակարգի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը,
- Սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանը,
- Սոցիալական աշխատողների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև այս համատեքստում
- Սոցիալական ծառայությունների նորարարական մոդելների նախագծմանը և փորձարկմանը:
Իր նպատակների իրականացման շրջանակներում, Ասոցիացիան կազմակերպում է տեղական և միջազգային գիտաժողովներ, հանրային լսումներ, կլոր սեղան քննարկումներ, սեմինարներ և մի շարք այլ միջոցառումներ՝ նպաստելու սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացմանն ու ճանաչմանը Հայաստանում։
Բացի այդ, Ասոցիացիան շարունակական կերպով խթանում է սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների կարողությունների զարգացման, սոցիալական ծառայությունների նորարարական մոդելների մշակման, հայալեզու մասնագիտական գրականության ստեղծման եղանակներով: