Աշխատանքի հայտարարություն (հոգեբան)
23.12.2024
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում, ընդլայնում է իր ծառայությունները Սոցիալական աշխատանքի կենտրոններում։
Պաշտոնի նպատակը
Հոգեբանի ներգրավման նպատակն է ապահովել Հրազդանի, Նոր Հաճընի և Սարդարապատի սոցիալական աշխատանքի կենտրոնների շահառուներին մասնագիտական հոգեբանական և հոգեսոցիալական աջակցությամբ՝ նպաստելով նրանց հուզական բարեկեցությանը, հոգեսոցիալական կայունացմանը և դիմակայունության զարգացմանը։
Հոգեբանը կաշխատի երեխաների, մեծահասակների և ընտանիքների հետ, այդ թվում՝ խոցելի իրավիճակում գտնվող և տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ՝ կիրառելով տրավմա-զգայուն և աջակցող մոտեցումներ՝ աջակցելով նրանց հաղթահարել սթրեսը, կորուստը և տեղահանման հետևանքով առաջացած դժվարությունները։
Հիմնական պարտականությունների շրջանակը
Հոգեբանը պատասխանատու է հոգեբանական աջակցության համալիր ծառայությունների իրականացման համար, մասնավորապես՝
-
Իրականացնել շահառուների (անհատների և ընտանիքների) առաջնային և խորացված հոգեբանական գնահատում՝ բացահայտելով տրավմայի հետ կապված ախտանիշները, հուզական և վարքային դժվարությունները,
-
Տրամադրել անհատական հոգեբանական խորհրդատվություն երեխաներին և մեծահասակներին՝ կիրառելով տրավմա-զգայուն և դիմակայունության վրա հիմնված մոտեցումներ,
-
Աջակցել շահառուներին սթրեսի, տագնապի, կորստի և տեղահանման հետ կապված դժվարությունների հաղթահարման հարցում, անհրաժեշտության դեպքում իրականացնել ճգնաժամային միջամտություն,
-
Կազմակերպել և իրականացնել խմբային միջամտություններ՝ ներառյալ թերապևտիկ հանդիպումներ, հոգեսոցիալական աջակցության խմբեր և սթրեսի կառավարման սեանսներ,
-
Իրականացնել հոգեկրթական սեանսներ՝ հաղթահարման ռազմավարությունների, հուզական ինքնակարգավորման և դիմակայունության զարգացման թեմաներով,
-
Տրամադրել հոգեբանական առաջին օգնություն (PFA) և աջակցել շահառուների հոգեսոցիալական հմտությունների զարգացմանը,
-
Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ՝ մասնակցելով դեպքերի քննարկումներին և միջամտությունների պլանավորմանը,
-
Ապահովել հոգեբանական հանդիպումների պատշաճ և գաղտնի փաստաթղթավորում՝ համաձայն էթիկական նորմերի և տվյալների պաշտպանության պահանջների,
-
Մասնակցել մոնիթորինգի, հաշվետվության և գնահատման գործընթացներին։
Որակավորման պահանջները
-
Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում (մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի),
-
Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ հոգեբանական խորհրդատվության ոլորտում,
-
Խոցելի խմբերի, այդ թվում՝ տեղահանված անձանց, երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի փորձ,
-
Տրավմա-զգայուն աշխատանքի և/կամ Հոգեբանական առաջին օգնության (PFA) վերապատրաստումը դիտվում է որպես առավելություն,
-
Բարձր հաղորդակցական, միջանձնային և ակտիվ լսելու հմտություններ,
-
Բազմամասնագիտական թիմում աշխատելու կարողություն,
-
Համակարգչային գրագիտություն (MS Office և առցանց գործիքներ)։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) infoaasw@gmail.com էլեկտրոնային հասցեին՝
Դիմումների վերջնաժամկետ՝ 5-ը հունվարի, 2025 թ․։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
