Աշխատանքի հայտարարություն (մենթոր)
23.12.2024
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում, ընդլայնում է իր ծառայությունները Սոցիալական աշխատանքի կենտրոններում։
Պաշտոնի նպատակը
Մենթորի ներգրավման նպատակն է աջակցել երեխաների և երիտասարդների սոցիալական, հաղորդակցական և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, կրթական և համայնքային ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև ինքնուրույն կյանքի կարողությունների ձևավորմանը։
Մենթորը կաշխատի երեխաների և երիտասարդների հետ՝ կիրառելով գործնական, մասնակցային և ոչ ֆորմալ կրթության մեթոդներ՝ խթանելով նրանց ինքնավստահությունը, ինքնարտահայտումը և սոցիալական հմտությունների զարգացումը։
Հիմնական պարտականությունների շրջանակը
Մենթորը պատասխանատու է երեխաների և երիտասարդների հետ ուղղակի աշխատանքի և զարգացմանն ուղղված միջամտությունների իրականացման համար, մասնավորապես՝
-
Մշակել և իրականացնել սոցիալական հմտությունների զարգացման խմբային ծրագրեր՝ ուղղված հաղորդակցման, համագործակցության և թիմային աշխատանքի կարողությունների ձևավորմանը,
-
Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ինքնարտահայտման և ինքնավստահության զարգացմանը,
-
Զարգացնել երեխաների և երիտասարդների ինքնասպասարկման, ժամանակի կառավարման և առօրյա կյանքի հմտությունները,
-
Աջակցել երիտասարդներին կրթական և մասնագիտական կողմնորոշման գործընթացում,
-
Կազմակերպել գործնական վարժանքներ և սիմուլյացիոն ակտիվություններ՝ հիմնված իրական կյանքի իրավիճակների վրա,
-
Իրականացնել ներառական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ՝ հարմարեցնելով ծրագրերը նրանց անհատական կարիքներին,
-
Օգտագործել տեսողական, խաղային և փորձարարական մեթոդներ՝ ապահովելով ներգրավված և անվտանգ ուսուցման միջավայր,
-
Կազմակերպել խմբային հանդիպումներ, ինտերակտիվ ակտիվություններ և համայնքային միջոցառումներ՝ խթանելով երեխաների և երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին,
-
Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ և մասնակցել դեպքերի քննարկումներին,
-
Վարել կատարված աշխատանքի փաստաթղթավորում և ապահովել շահառուների տվյալների գաղտնիությունը։
Որակավորման պահանջները
-
Բարձրագույն կրթություն մանկավարժության, սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտում,
-
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ երեխաների և/կամ երիտասարդների հետ,
-
Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն,
-
Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի փորձը համարվում է առավելություն,
-
Խմբային աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեթոդների իմացություն,
-
Ստեղծագործական, նախաձեռնողական և հաղորդակցական հմտություններ,
-
Երեխաների և երիտասարդների հետ աշխատելու մոտիվացիա և կարողություն,
-
Համակարգչային գրագիտություն (MS Office և առցանց գործիքներ)։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) infoaasw@gmail.com էլեկտրոնային հասցեին՝
Դիմումների վերջնաժամկետ՝ 2025 թվականի հունվարի 5-ը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
