Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն (քոուչ)

23.12.2024

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում, ընդլայնում է իր ծառայությունները Սոցիալական աշխատանքի կենտրոններում։

Պաշտոնի նպատակ

Քոուչի ներգրավման նպատակն է աջակցել Հրազդանի, Նոր Հաճընի և Սարդարապատի սոցիալական աշխատանքի կենտրոնների մասնագիտական թիմերին՝ նրանց գործնական փորձի հարստացման, մասնագիտական կարողությունների զարգացման և թիմային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Քոուչը աշխատելու է թիմերի հետ զարգացնող և աջակցող ձևաչափով՝ նպաստելով մասնագետների ներուժի բացահայտմանը, ինքնավերլուծության կարողությունների զարգացմանը և աշխատանքային գործընթացներում ավելի գիտակցված ու արդյունավետ մոտեցումների ձևավորմանը։

Հիմնական պարտականությունների շրջանակը

Քոուչը պատասխանատու է կենտրոնների մասնագիտական թիմերի հետ համագործակցային և զարգացնող աշխատանքի իրականացման համար, մասնավորապես՝

  • Կազմակերպել և իրականացնել անհատական և խմբային քոուչինգ սեսիաներ՝ ուղղված մասնագետների մասնագիտական և միջանձնային հմտությունների զարգացմանը,
  • Իրականացնել համատեղ տունայցեր սոցիալական աշխատողների հետ՝ որպես գործնական ուսուցման և փորձի փոխանցման հնարավորություն՝ խթանելով մասնագետների ռեֆլեքսիան և իրավիճակների վերլուծությունը,
  • Կազմակերպել և վարել ռեֆլեքսիվ քննարկումներ և ինտերվիզիոն սեսիաներ, որտեղ մասնագետները կարող են կիսվել իրենց փորձով, քննարկել աշխատանքային իրավիճակները և համատեղ ձևակերպել հնարավոր լուծումներ,
  • Աջակցել մասնագետներին դեպքերի փաստաթղթավորման հմտությունների զարգացման գործընթացում՝ ներառյալ գրառումների, դեպքի նկարագրությունների և աշխատանքային արձանագրությունների ձևակերպումը,
  • Խթանել թիմային համագործակցությունը, փոխադարձ աջակցությունը և բաց հաղորդակցությունը մասնագիտական թիմի ներսում,
  • Նպաստել ռեֆլեքսիվ և զարգացնող աշխատանքային մշակույթի ձևավորմանը կենտրոններում։

Որակավորման պահանջները

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության, կրթության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Քոուչինգի, մենթորության, սուպերվիզիայի կամ կարողությունների զարգացման ծրագրերում ներգրավվածության փորձ,
  • Թիմերի հետ աշխատանքի և մասնագետների զարգացման գործընթացների կազմակերպման փորձ,
  • Ռեֆլեքսիվ և հարցադրումների վրա հիմնված մոտեցումների կիրառման կարողություն,
  • Բարձր հաղորդակցման, ակտիվ լսելու և միջանձնային հմտություններ,
  • Ինքնուրույն և համագործակցային աշխատանքի կարողություն։

Դիմելու կարգը

Ուղարկել CV infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև ս/թ դեկտեմբերի 29-ը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին