Հայտարարություն - Իրավաբանական խորհրդատվության ծառայությունների տրամադրման համար
06.09.2024
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական խորհրդատվության ծառայությունների մատուցման համար՝ «Տուժած բնակչության կենսական ապահովման և դիմակայության ամրապնդմանն ուղղված աջակցություն դեպքի վարման և հոգեբանական առաջին օգնության միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
«Տուժած բնակչության կենսական ապահովման և դիմակայության ամրապնդմանն ուղղված աջակցություն դեպքի վարման և հոգեբանական առաջին օգնության միջոցով» ծրագրի շրջանակում ՀՀ 9 համայնքներում հիմնվել են Սոցիալական աշխատանքի կենտրոններ, որոնց միջոցով սոցիալական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններ են տրամադրվում Արցախից բռնի տեղահանված բնակչությանը՝ նպաստելով նրանց սոցիալական հարմարեցմանը և ինտեգրմանը համայնքներում։
Հայտարարության նպատակը
Սույն մրցույթի նպատակն է ընտրել իրավաբանական խորհրդատվության ծառայություններ մատուցող մասնագետ/կազմակերպություն, որը կապահովի Սոցիալական աշխատանքի կենտրոնների շահառուներին և անձնակազմին ուղղված որակյալ իրավաբանական աջակցություն՝ նպաստելով Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանն, սոցիալական հարմարեցմանը և ինտեգրմանը համայնքներում։
Աշխատանքի հիմնական շրջանակը
Ընտրված մասնագետը/կազմակերպությունը պատասխանատու կլինի՝
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրման համար շահառուներին՝ սոցիալական աջակցության, բնակության, աշխատանքի և այլ հարցերով,
- Շահառուների ուղղորդման համար համապատասխան պետական և միջազգային կառույցներ,
- Անհատական աջակցություն փաստաթղթերի հավաքագրման, լրացման և վերականգնման գործընթացներում,
- Խմբային խորհրդատվությունների իրականացման համար,
- Սոցիալական աշխատողներին իրավաբանական հարցերով աջակցություն տրամադրելու համար,
- Անհրաժեշտության դեպքում իրավական պաշտպանության կազմակերպման համար (դատարաններ, պետական մարմիններ և այլն),
- Իրավախախտումների և խտրականության դեպքերի արձագանքման համար,
- Շահառուների համար իրավական ուղեցույցի մշակման համար։
Ակնկալվող արդյունքներ
- Շահառուների իրազեկվածության բարձրացում իրենց իրավունքների վերաբերյալ,
- Իրավաբանական ծառայությունների հասանելիության բարելավում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ձևակերպում և ներկայացում,
- Իրավախախտումների դեպքերի բացահայտում և հասցեագրում,
- Սոցիալական աշխատողների կարողությունների ուժեղացում իրավական հարցերում,
- Իրավական ուղեցույցի մշակում և տարածում շահառուների շրջանում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 3-5 տարվա փորձ իրավաբանական խորհրդատվության ոլորտում,
- Փորձ խոցելի խմբերի, նախընտրելի է՝ տեղահանվածների հետ աշխատանքի,
- Լավ գիտելիքներ ՀՀ սոցիալական պաշտպանության և իրավական համակարգի վերաբերյալ,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
Դիմելու կարգ
Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները կարող են ուղարկել՝ ինքնակենսագրական (CV) infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
