Աշխատանքի հայտարարություն
17.01.2024
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողների Աշտարակ, Էջմիածին, Մասիս, Աբովյան և Երևան համայնքներում (ներառյալ հարակից բնակավայրերում) տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար:
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք սոցիալական աշխատողների՝ Աշտարակ, Էջմիածին, Մասիս, Աբովյան և Երևան համայնքներում, այդ թվում հարակից բնակավայրերում, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար։
Աշխատանքները ներառելու են կանոնավոր սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերումը նշված համայնքներում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հետևյալ ձևաչափերով՝ արտագնա (մոբիլ) և կենտրոնում։
Սոցիալական աշխատողների աշխատանքային պարտականությունները ներառելու են․
- ընտանիքների կարիքների և ռեսուրսների գնահատումը (միջավայրային, վարքագծային, հուզական և սոցիալական գործոններ),
- տնայցերի իրականացումը (գնահատման, խորհրդատվության տրամադրման և շարունակական վերահսկողության նպատակներով),
- ընտանիքների հետ աշխատանքի պլանավորումը և միջամտությունը,
- ընտանիքների՝ իրենց բնակության համայնքներում ինտեգրման գործընթացին աջակցելը,
- ռիսկային/խոցելի ընտանիքների/ անհատների հայտնաբերումը,
- սոցիալական խորհրդատվությունների տրամադրումը,
- ինքնօգնության և փոխօգնության խմբերի ձևավորումն ու վարումը,
- գրառումների, արձանագրությունների, բազաներ վարումը, հաշվետվությունների կազմումը, դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը,
- կամավորների ներգրավումն ու նրանց հետ աշխատանքի կազմակերպումը,
- սերտ համագործակցությունը համայնքում գործող պետական և ոչ պետական ծառայությունների/կառույցների հետ,
- սերտ համագործակցությունը ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
- մասնակցությունը կարողությունների զարգացման դասընթացներին, հանդիպումներին,
- այլ առնչվող գործառույթների իրականացումը։
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.
- գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
- մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
- արագ սովորելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Պահանջվող որակավորումներ և փորձ․
- ոլորտային մասնագիտական կրթություն,
- սոցիալական ոլորտում աշխատանքի փորձառությունը,
- ՀԿ ոլորտում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Արցախում սոցիալական աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին՝ նամակի Թեմա հատվածում նշելով "Սոցիալական աշխատողի հաստիք":
Դիմելու վերջնաժամկետը՝ 30 հունվարի, 2024:
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ