Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Էրգոթերապևտի ընտրության հայտարարություն
05.11.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ էրգոթերապևտի ընտրության նպատակով S05/02-AASW-2026։
Հաստիք՝ Էրգոթերապևտ
Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)
Էրգոթերապևտը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։
Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է էրգոթերապևտի։
Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027
Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է էրգոթերապևտի։ «Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ էրգոթերապևտի հիմնական նպատակն է աջակցել շահառու երեխայի ֆունկցիոնալության, ինքնուրույնության և առօրյա կյանքի հմտությունների զարգացմանը՝ նպատակային գործունեությունների միջոցով։ Այս գործունեություններն ընտրվում են երեխայի անհատական կարիքների, կարողությունների և հետաքրքրությունների հիման վրա։
Հիմնական պարտականություններ
-
Մասնակցել երեխայի ֆունկցիոնալ կարողությունների և սահմանափակումների, ինքնասպասարկման, առօրյա գործունեության, շարժողական, զգայական և սոցիալական հմտությունների գնահատմանը։
-
Բազմամասնագիտական թիմի հետ համատեղ սահմանել էրգոթերապևտիկ աշխատանքի նպատակները՝ դրանք կապելով երեխայի անհատական աջակցության/զարգացման պլանի հետ։
-
Կազմակերպել անհատական և/կամ խմբային գործունեություններ, որոնք նպաստում են երեխայի ինքնուրույնության, ինքնախնամքի, շարժողական, զգայական, ճանաչողական և սոցիալական հմտությունների զարգացմանը։
-
Ընտրել և հարմարեցնել գործունեությունները՝ հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները, կարողությունները, հետաքրքրությունները և անվտանգության պահանջները։
-
Օգտագործել առօրյա և համայնքային միջավայրում իրականացվող գործնական գործունեությունները որպես երեխայի հմտությունների զարգացման միջոց։
-
Համագործակցել հոգեբանի հետ՝ երեխայի հոգեհուզական վիճակը, մոտիվացիան և վարքային առանձնահատկությունները հաշվի առնելու և միջամտությունները փոխլրացնող դարձնելու նպատակով։
-
Համագործակցել մենթորի և գործընկեր կառույցների մասնագետների հետ՝ գյուղատնտեսական, կրթամշակութային կամ այլ գործունեությունները երեխայի վերականգնողական նպատակներին համապատասխանեցնելու համար։
-
Մասնակցել երեխայի առաջընթացի մշտադիտարկմանը և թիմային քննարկումներին՝ ներկայացնելով երեխայի ձեռքբերումները, դժվարությունները և փոփոխված կարիքները։
-
Անհրաժեշտության դեպքում առաջարկել գործունեության, միջավայրի կամ աջակցության ձևաչափի փոփոխություններ՝ երեխայի մասնակցությունն ու ինքնուրույնությունը բարձրացնելու նպատակով։
-
Փաստաթղթավորել իրականացված աշխատանքը, երեխայի մասնակցությունը և առաջընթացը՝ համաձայն ծառայության սահմանված ընթացակարգերի։
Համագործակցության հիմնական սկզբունքը
-
Էրգոթերապևտի աշխատանքը կազմակերպվում է բազմամասնագիտական թիմի ընդհանուր պլանի շրջանակում։
-
Նրա կողմից ընտրված գործունեությունները պետք է ոչ միայն զարգացնեն առանձին հմտություններ, այլ նպաստեն երեխայի ընդհանուր սոցիալական վերականգնմանը, ինքնուրույնությանը և համայնքային կյանքում մասնակցությանը։
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն (էրգոթերապիայի, վերականգնողական կամ հարակից ոլորտում)։
-
Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։
-
Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
-
Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
-
Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։
Դիմելու կարգը Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Էրգոթերապևտ-S05/02-AASW-2026»): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
