Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Հոգեբանի ընտրության հայտարարություն
05.11.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ հոգեբանի ընտրության նպատակով S05/01-AASW-2026։
Հաստիք՝ Հոգեբան
Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։
Աշխատանքի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027
Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը՝ Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է հոգեբանի։ «Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել շահառու երեխայի հոգեհուզական բարեկեցությանը, հոգեբանական կայունությանը, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական փոխհարաբերությունների զարգացմանը։ Այն իրականացվում է երեխայի անհատական կարիքներին համապատասխան և բազմամասնագիտական թիմի հետ համագործակցությամբ։
Հիմնական պարտականություններ
-
Մասնակցել երեխայի նախնական և ընթացիկ գնահատմանը՝ ուսումնասիրելով նրա հոգեհուզական վիճակը, վարքային առանձնահատկությունները, ուժեղ կողմերը, կարիքներն ու առկա ռիսկերը։
-
Բազմամասնագիտական թիմի մյուս մասնագետների հետ համատեղ մասնակցել երեխայի անհատական աջակցության/զարգացման նպատակների սահմանմանը և համապատասխան միջամտությունների պլանավորմանը։
-
Իրականացնել անհատական և/կամ խմբային հոգեբանական աշխատանք՝ երեխայի կարիքներից և աջակցության պլանից ելնելով։
-
Աջակցել երեխային հույզերի ճանաչման և արտահայտման, ինքնակարգավորման, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացման գործընթացում։
-
Անհրաժեշտության դեպքում աշխատել երեխայի ընտանիքի անդամների և նշանակալի անձանց հետ՝ երեխայի զարգացմանն ու բարեկեցությանը նպաստող միջավայր ձևավորելու նպատակով։
-
Համագործակցել էրգոթերապևտի, մենթորի, սոցիալական աշխատողի, ծառայության համակարգողի և այլ մասնագետների հետ՝ երեխայի նկատմամբ միասնական և փոխլրացնող մոտեցում ապահովելու համար։
-
Հոգեբանական նպատակները կապել երեխայի մյուս վերականգնողական և սոցիալական նպատակների հետ՝ ապահովելով, որ տարբեր մասնագետների միջամտությունները լրացնեն միմյանց։
-
Մասնակցել բազմամասնագիտական թիմի պարբերական քննարկումներին՝ ներկայացնելով երեխայի առաջընթացը, դժվարությունները, փոփոխված կարիքներն ու հնարավոր ռիսկերը։
-
Երեխայի վիճակի փոփոխության դեպքում առաջարկել աջակցության պլանի, միջամտության ձևաչափի կամ հաճախականության փոփոխություններ և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մասնագետների ներգրավում։
-
Արձանագրել իրականացված աշխատանքը, երեխայի արձագանքը և առաջընթացը՝ պահպանելով մասնագիտական գաղտնիության և տվյալների պաշտպանության պահանջները։
Համագործակցության հիմնական սկզբունքը
-
Հոգեբանն աշխատում է ոչ թե երեխայի հետ մեկուսացված, այլ որպես բազմամասնագիտական թիմի անդամ։
-
Երեխայի գնահատումից մինչև միջամտության պլանավորում, իրականացում, մշտադիտարկում և արդյունքների վերանայում՝ հոգեբանական աշխատանքը համաձայնեցվում է թիմի մյուս մասնագետների աշխատանքի հետ։
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
-
Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։
-
Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
-
Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Հոգեբան-S05/01-AASW-2026»):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
