Փորձագիտական ծառայությունների տրամադրման մրցույթի հրավեր
20.05.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի ՄՍԾ ՏԿ-ում սոցիալական աշխատողի քոուչերի սուպերվիզորի ծառայությունների մատուցում AASW-RISE-003/25 - Լոտ 2 Բաց մրցույթին:
Մրցույթի համարը - AASW-RISE-003/25 - Լոտ 2
Պաշտոնը՝ Սուպերվիզոր
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027 Հաշվետու է՝ Ծրագրի կոնսորցիումի ղեկավարին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրեր՝ Արագածոտնի և Շիրակի մարզեր
Գործողության սկիզբ՝ 01/06/2025 Գործողության ավարտ՝ 01/08/2026 (ընդհանուր 14 ամիս՝ պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ)
1․ Բովանդակությունը և նպատակը․
Սուպերվիզորի կողմից իրականացվող աշխատանքը նպատակ ունի ապահովելու Ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերում Միասնական սոցիալական ծառայության ինը տարածքային կենտրոնների[1] սոցիալական աշխատողներին[2] քոուչինգ տրամադրող մասնագետների աշխատանքի արդյունավետ իրականացումը։
Իր կողմից իրականացվող գործառույթների շրջանակում սուպերվիզորը պետք է համադրի մասնագիտական և վարչական աշխատանքի գործառույթները, դրանով իսկ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ Ծրագրում ընդգրկված մասնագետների մասնագիտական կարիքներից բխող միջամտությունների իրականացման, քոուչների հետ արդյունավետ համագործակցության, և Ծրագրի շրջանակում ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման տեսանկյունից կարիքահեն ու ժամանակին միջամտություններ իրականացնելու համար։ Քոչինգի որակի պատասխանատվությունը ապահովելու նպատակով՝ ժամանակ առ ժամանակ հետադարձ կապ ստանա թե՛ ՄՍԾ սուպերվիզիայի բաժնից, թե՛ դեպք վարողներից, վերլուծի, համադրի ստացած ինֆորմացիան, որից հետո, ըստ կարիքի, ճշգրտումներ կատարի իր մոտեցումներում անհրաժեշտության դեպքում նաև մեթոդաբանության մեջ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
- Ընդհանուր պահանջները․
Սուպերվիզորի կողմից իրականացվող գործառույթներն կարող են կազմակերպվել տարբեր ձևաչափերով, ելնելով կոնկրետ իրավիճակում ի հայտ եկած հանգամանքների նպատակահարմարությունից։ Այդուհանդերձ, դրանք պետք է ներառեն՝ առկա և առցանց ձևաչափեր, այդ թվում այցեր քոուչինգի իրականացման վայրեր, մասնակցություն ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացմանն միջոցառումներին, ինչպես նաև՝ անհատական և խմբային ձևաչափերով քննարկումներ և խորհրդատվական հանդիպումներ քոուչների հետ։
Սուպերվիզորի աշխատանքը կազմակերպվում է, հիմնվելով քոուչներին կցված կենտրոնների աշխատակիցների կարողությունների գնահատման արդյունքների, դրանց շրջանակում սահմանված նպատակների, ինչպես նաև քոուչինգի իրականացման Ծրագրով սահմանված գործընթացի սկզբունքների և կանոնների վրա։
Այս համատեքստում, սուպերվիզորի կողմից իրականացվող աշխատանքները ներառում են այնպիսի գործառույթներ, որոնց թվում են իրականացվող միջամտությունների պլանավորումը, կազմակերպումը և համակարգումը, իրականացվող քոուչինգի իրականացման համապատասխանությունը սահմանված պահանջներին, քոուչների աշխատանքի ընթացքի և արդյունքների դիտարկումը, ըստ այդմ ուղղորդումների և խորհրդատվության տրամադրումը, այդ թվում, ըստ անհրաժեշտության մասնագիտական խորհրդատվության տրամադրումը առանձին դեպքերի մասով՝ մասնագիտական էթիկայի, չափորոշիչների և ծրագրային սկզբունքների հետ համապատասխանության տեսանկյունից։
Հիմնվելով քոուչների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքից, վեր հանված խնդիրներից, քոուչինգում ընդգրկված մասնագետների, նրանց վերադասների հետ քննարկումներից, սուպերվիզորը կարող է նախաձեռնել և իրականացնել աշխատարաններ, աշխատանքային և մասնագիտական քննարկումներ, համակարգման հանդիպումներ քոուչների մասնակցությամբ։
3․ Սուպերվիզորի աշխատանքային պարտականությունները․
Մաս 1․ Աշխատանքի պլանավորում, համակարգում և որակի ապահովում
- Սուպերվիզորը ապահովում է քոուչների կողմից՝ իրենց կցված մասնագետների մասնագիտական կարիքների պարբերական գնահատումը, առնվազն եռամսյակը մեկ անգամ,
- Սուպերվիզորը աջակցում է քոուչին՝ իրեն կցված մասնագետի համար, անհատական մասնագիտական զարգացման ծրագրի կազմման աշխատանքներում,
- Հետևում է քոուչների կողմից կազմված ամսական պլաններին, դրանց համապատասխանությանը մասնագետների անհատական մասնագիտական զարգացման ծրագրով սահմանված նպատակներին, ըստ անհրաժեշտության հանդես գալիս առաջարկություններով դրանց փոփոխման և բարելավման վերաբերյալ։
- Կազմում է բոլոր քոուչների կողմից պլանավորված այցերի և հանդիպումների ամսական պլան, հետևում դրանց իրականացմանը։
- Ընդունում և հաստատում է քոուչինգի ամսական հաշվետվությունները, ըստ անհրաժեշտության պահանջում պարզաբանումներ, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ։ Հետևում է ամսական հաշվետվությունների և մասնագետի անհատական մասնագիտական զարգացման ծրագրով սահմանված նպատակների համապատասխանությանը։
- Իրականացնում է քոուչինգների իրականացման որակի վերահսկում, այդ թվում մասնագետներից բավարարվածության և արդյունավետության վերաբերյալ կարծիքների հավաքագրման, քոուչինգի իրականացմանը մասնակցության և դիտարկումների, այցերի և այլ եղանակներով։
- Ներկայացնում է առաջարկություններ իր վերադասին գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
- Վերլուծում և պատրաստում է եռամսյակային հաշվետվություններ սուպերվիզիայի ընթացքի, ցուցանիշների և արդյունավետության մասին։
Մաս 2. Մասնագիտական խորհրդատվություն և ուղեկցում
- Տրամադրել անհատական խորհրդատվություն քոուչին՝ համատեղ վերլուծելով իրականացված աշխատանքները, դրանց ընթացքը, հանդիպող մարտահրավերներն ու խնդիրները։
- Կազմակերպել խմբային ձևաչափով քննարկումներ, աշխատարաններ և/կամ դասընթացներ քոուչների համար՝ ելնելով քոուչինգի ընթացքի վերլուծության, քոուչների կողմից հնչած հարցերի բնույթից և բովանդակությունից։
- Խմբային սուպերվիզիոն հանդիպումներ իրականացնել քոուչների հետ, օգնելու նրանց հաղթահարել երկրորդային տրավմայի աազդեցությունները։
Մաս 3. Հաղորդակցություն առնչվող կառույցների հետ
- Քննարկում և համաձայնեցնում է քոուչին կցված մասնագետների ցանկը՝ ՄՍԾ կենտրոնական գրասենյակից նշանակված պատասխանատուի հետ, ըստ անհրաժեշտության կատարելով համապատասխան փոփոխություններ և դրանց մասին տեղեկացնելով քոուչներին։ Ի լրումն, քոուչների նախաձեռնությամբ հանդես է գալիս նշված ցանկում փոփոխության կատարման առաջարկով։
- Սահմանել և պահպանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ՝ գործընթացում ներգրավված կառույցների ներկայացուցիչների հետ։
4․ Սուպերվիզորին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
Պարտադիր պահանջներ.
- «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի որակավորամբ:
- Սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ:
- Սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական աշխատանքների համակարգման փորձ։
- Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
- Մասնակցություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և CFECECAS (Սոցիալական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման կենտրոն)-ի կողմից կազմակերպված Սոցիալական աշխատողների քոուչների և սուպերվիզորների լիցենզավորման դասընթացին:
Առավելություն տվող պահանջներ.
- Անդամակցությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային առավելություն է:
- Դասավանդման, սուպերվիզիայի և քոուչինգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:
5․ Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ հունիսի 3-ը ներառյալ՝
• Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։
• Տեխնիկական առաջարկ՝ նկարագրելով քոչինգ իրականացնող մասնագետի աշխատանքի մոտեցումը • Ֆինանսական առաջարկ՝ վերոնշյալ աշխատանքի պարտականության ծախսերի մանրամասն նկարագրություն։
Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org հասցեին՝ հստակ նշելով՝ Լոտ 2, և որ մարզի համար է լրացվում հայտը (կարող է լրացվել մի քանի մարզի մասով):
[1] Տավուշ՝ 4 ՏԿ, Գեղարքունիք՝ 5 ՏԿ։
[2] Պրակտիկ սոցիալական աշխատողներ կամ նրա գործառույթների կատարման համար նշանակված մասնագետներ։

2. Ընդհանուր պահանջները․

[1] Արագածոտն՝ 4 ՏԿ, Շիրակ՝ 6 ՏԿ։
[2] Պրակտիկ սոցիալական աշխատողներ կամ նրա գործառույթների կատարման համար նշանակված մասնագետներ։
Հայտարարություններ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ