Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ցուցահանդես-hամաժողովի լոգիստիկ և կազմակերպման աջակցության հրավեր

02.03.2023

Ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է Ցուցահանդես-hամաժողովի լոգիստիկ և կազմակերպական աջակցության ոչ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնահարցմանը

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հրավիրում է շահագրգիռ անձանց գնառաջարկ ներկայացնել Սոցիալական դեպքի վարման և ակտիվացման խնդիրների շուրջ համաժողովի (համակցված բիզնես տոնավաճառի հետ) կազմակերպական և լոգիստիկ աջակցություն մրցույթի համար։

Միջոցառման կազմակերպման ամսաթիվը՝ 28 մարտի 2023 թ․

Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է Մարտի 16-ը, ժամը 17:00:

Գնառաջարկի հրավերի փաթեթը ամբողջությամբ՝ ներբեռնել այստեղ

 

Ծառայություն մատուցող կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են՝

• նմանատիպ ծառայությունների մատուցման առնվազն 2 տարվա փորձ (կազմակերպական, տեխնիկական, լոգիստիկ, նյութատեխնիկական աջակցություն վերապատրաստման միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման համար)։ Փորձառությունը որը կարող է հաստատվել տրամադրված տեղեկանքներով (առնվազն 2 կազմակերպություններից տեղեկանքներ) կամ համապատասխան այլ փաստաթղթերով (պայմանագիր, համաձայնագիր, հաշիվ-ապրահքագիր և այլն):

• Տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից աջակցվող ծրագրերի շրջանակներում նմանատիպ ծառայությունների մատուցման փորձ։

• Հայտարարագիր կազմակերպության դատական կարգով սնանկ չճանաչվելու և լուծարման գործընթացում չգտնվելու վերաբերյալ։

• Զրոյական տեղեկանք հարկային պատավորությունների վերբերյալ։

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին