Վառարանների ձեռքբերման բաց մրցույթ (No.՝ AASW-ECOserve-02/24)
19.02.2024
«Կլիմայի փոփոխության մեղման նպատակով Հայաստանի գյուղական վայրերում տնային տնտեսությունների ջեռուցման կայուն պրակտիկայի խթանում» միջոցառման շրջանակներում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն հրավիրում է համապատասխան մատակարարներին մասնակցելու վառարանների ձեռք բերման բաց մրցույթին (No.՝ AASW-ECOserve-02/24)
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի կողմից (այսուհետև` «Դրամաշնորհատու») ստացել է ֆինանսավորում (այսուհետև` «Դրամաշնորհ») «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության մեղմացման նպատակով Հայաստանի գյուղական վայրերում տնային տնտեսություններում ջեռուցման կայուն գործելակերպի խթանում» միջոցառման իրականացման համար։
Սույն միջոցառման շրջանակում ուղղանկյուն և գլանաձև վառարանների գնման նպատակով հրավիրում է համապատասխան Մատակարարներին ներկայացնելու հայտ համաձայն կից ներկայացված Մրցույթի նկարագրով սահմանված պահանջների։
Հայտի ներկայացման իրավասությունը․ սույն մրցույթով սահմանված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսավորմամբ ապահովվող բոլոր ապրանքները կարող են ցանկացած երկրի ծագում ունենալ, բացառությամբ «ՌԴ կամ ՌԴ կողմից վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներ, Բելառուսի Հանրապետություն և կից հղումով ներկայացված ԵՄ սանկցիաների տակ գտնվող երկրները»՝ https://finance.ec.europa.eu/eu-and-world/sanctions-restrictive-measures/sanctions-adopted-following-russias-military-aggression-against-ukraine_en#sanctions
Գնումների գործընթացի պարզաբանումների համար դիմելը՝ սույն Մրցույթին վերաբերող ցանկացած պարզաբանման հարցում անհրաժեշտ է ներկայացնել գրավոր՝ procurement@aasw.org էլեկտրոնային փոստի հասցեով։
Վառարանների գծագրերի և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ հարցերով դիմելը՝ Աղասի Մնացյանին, էլեկտրոնային փոստի հասցե՝ aghasi.mnatsyan@giz.de։
Պարզաբանման մասին հարցումները Պատվիրատուն կարող է ստանալ ոչ ուշ, քան հայտերի բացումից 5 օր առաջ:
Հայտերի ներկայացումը՝ Հայտերը պետք է ներկայացվեն Հավելված 2-ում կից ներկայացված ձևաչափով՝ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով հայտերը mnatsyan@giz.de և procurement@aasw.org էլ փոստի հասցեներին միաժամանակ: Նամակի վերնագրում պարտադիր պետք է նշել «AASW-ECOserve-02/24 ծածկագրով մրցույթի մասնակցության հայտ»:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2024թ-ի մարտի 4-ը, ժամը 18:00-ն:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում։
Առաջարկների վավերականությունը՝ առաջարկը վավերական է մրցույթի բացման օրվանից 28 օր ժամկետով:
Մրցույթի հրավերին և նկարագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ