Գնահատման խորհրդատուի ընտրության մրցույթ
10.08.2021
Սոցիալական աշխատողների փորձառության և միջամտության ջանքերի (մինչ վերապատրաստումները և դրանից ավարտին) գնահատում (գնահատման ռազմավարություն, համակարգում և զեկույց)
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» (AASW) հասարակական կազմակերպությունը «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր կամ PSISLA) շրջանակում հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ՝ Սոցիալական աշխատողների գնահատման (գնահատման ռազմավարություն, համակարգում և զեկույց) առաջադրանքը իրականացնելու նպատակով։
Այս խորհրդատվության հիմնական նպատակն է՝ որակական և քանակական մեթոդների կիրառմամբ գնահատել Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների (ովքեր մասնակցում են ծրագրի կարողությունների զարգացման միջոցառումներին՝ դասընթացներին և քոուչինգային սեսիաներին) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների առաջընթացը։
Աշխատանքի շրջանակը
Ծրագիրն իրականացնող գործակալության (ԾԻԳ) ներկայացուցչի ղեկավարության և վերահսկողության ներքո (Ծրագրի Մոնիթորինգի և գնահատման մասնագետ)` Խորհրդատուն գնահատելու է ծրագրի բոլոր թիրախային մարզերում սոցիալական աշխատողների փորձառությունը և միջամտության ջանքերը (մինչ վերապատրաստումները և դրանից ավարտին), մասնավորապես՝
- Մշակել սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների գնահատման ռազմավարություն և գործիքներ,
 - Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում մինչ կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելը,
 - Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում կարողությունների զարգացման դասընթացների ավարտին,
 - Մշակել սոցիալական աշխատողների գնահատման զեկույց։
 
Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ առաջադրանքների համար՝
- «Մշակել սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների գնահատման ռազմավարություն և գործիքներ» առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալի իրականացման համար՝
 
ա) 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների փորձառության և միջամտության ջանքերի գնահատման ռազմավարության մշակում, ներառյալ ներկայացուցչական ընտրանքի կազմում (անհրաժեշտության դեպքում), տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքակազմի մշակում, ինչը թույլ կտա գնահատել՝
- Դասընթացների/քոուչինգային սեմինարների արդյունավետությունը, համապատասխանությունը սոցիալական աշխատողների կարիքներին և դրանց օգտակարության վերաբերյալ վերջիններիս ընկալումները,
 - Սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների առաջընթացը դեպքի վարման մեթոդաբանության կիրառման հարցում, մասնավորապես `
- սոցիալական դեպքի վարման ընթացակարգի իմացություն,
 - հետևյալ հայեցակարգերի կիրառման հիմնական սկզբունքների իմացություն. ակտիվացում, ներառում և մանկական աղքատություն ,
 - արդյունավետ փոխազդեցություն շահառուների հետ,
 - շահառուների հետ հաղորդակցման և հարցազրույցի հմտություններ,
 - շահառուի կարիքների և ուժեղ կողմերի գնահատման հմտություններ,
 - տնայցերի իրականացման հմտություններ,
 - կարիքներից բխող համարժեք մասնագիտական միջամտությունների իրականացում,
 - սոցիալական դեպքերի փաստաթղթավորում և համապատասխան աշխատանքային ձևանմուշների կիրառում (սոցիալական աշխատողի օրագիր, արձանագրություններ, գնահատման թերթիկներ, դեպքերի քննարկում, ուղղորդումներ, ընտանիքի միջամտության և զարգացման ծրագիր և այլն),
 - հաղորդակցման հմտություններ,
 - դեպքի վարման մեթոդաբանության կիրառում ակտիվացման, ներառման և մանկական աղքատության շրջանակում,
 
 
բ) Գնահատման ռազմավարությունը պետք է ներառի առնվազն հետևյալ մեթոդները.
- Դասընթացների շրջանակում սոցիալական աշխատողների գիտելիքների նախա և հետգնահատում (ձևանմուշները մշակվելու են Բաղադրիչ 1-ի տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ),
 - Խմբային հարցազրույցներ / ֆոկուս խմբային քննարկումներ,
 - Անմիջական դիտարկումներ,
 - Ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
 - Փաստաթղթերի վերլուծությում.
 
գ) Ծրագրում ներգրավված սոցիալական աշխատանքի 15 խորհրդատուների (վերապատրաստողներ) հետ գնահատման գործիքակազմի փորձարկում (ապրոբացիա) և գնահատման գործիքակազմի վերանայում։
- «Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում մինչ կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելը» առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալի համար՝
 
ա) Գնահատման ռազմավարության տրամաբանությամբ՝ Սոցիալական աշխատողների (տվյալների հավաքագրում) գնահատման խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ, համակարգել և կազմակերպել պետական և համայնքային 200 սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների նախնական գնահատում,
բ) Խմբային հարցազրույցներ իրականացնել 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների առնվազն 25% -ի հետ,
գ) Գնահատման ռազմավարությամբ սահմանված տրամաբանությամբ՝ միավորել, համակարգել և վերլուծել գնահատման շրջանակներում կիրառված որակական և քանակական մեթոդներով հավաքագրված տվյալները և մշակել «Սոցիալական աշխատողների նախնական գնահատման հաշվետվություն».
- «Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում կարողությունների զարգացման դասընթացների ավարտին» առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալի համար՝
 
ա) Գնահատման ռազմավարության տրամաբանությամբ՝ Սոցիալական աշխատողների (տվյալների հավաքագրում) գնահատման խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ, համակարգել և կազմակերպել պետական և համայնքային 200 սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների նախնական գնահատում,
բ) Խմբային հարցազրույցներ իրականացնել 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների առնվազն 25% -ի հետ,
գ) Իրականացնել սոցիալական աշխատանքի դասընթացավարների/քոուչների կողմից՝ սոցիալական աշխատողների առաջընթացի վերաբերյալ կազմված հաշվետվությունների (ներկայացուցչական նմուշ) վերլուծություն,
դ) Ֆոկուս խմբային քննարկում իրականացնել սոցիալական աշխատանքի դասընթացավարների / քոուչների հետ՝ սոցիալական աշխատողների հմտությունների առաջընթացի վերաբերյալ տվյալների հավաքագրման և ընկալումները պարզելու նպատակով,
ե) Գնահատման ռազմավարությամբ սահմանված տրամաբանությամբ՝ միավորել, համակարգել և վերլուծել գնահատման շրջանակներում կիրառված որակական և քանակական մեթոդներով հավաքագրված տվյալները և մշակել «Սոցիալական աշխատողների ավարտական գնահատման հաշվետվություն».
- «Մշակել սոցիալական աշխատողների գնահատման զեկույց» առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է՝ ամբողջական հաշվետվության մշակման համարը, որը ներառելու է սոցիալական աշխատողների դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների և առաջընթաց գնահատման արդյունքները, այդ թվում սոցիալական աշխատողների նախնական և ավարտական գնահատման հաշվետվությունների տվյալների համեմատական վերլուծությունների միջոցով:
 
Ժամանակացույց և միջանկյալ արդյունքներ
| 
 Առաջադրանք  | 
 Միջանկյալ արդյունքներ  | 
 Առաջադրանքի իրականացման տևողություն  | 
 Վերջնաժամկետ  | 
| 
 Մշակել սոցիալական աշխատողների գիտելիքների և հմտությունների գնահատման ռազմավարություն և գործիքներ  | 
 Սոցիալական աշխատողների գնահատման մոտեցում և գործիքակազմ  | 
 10 օր  | 
 Պայմանագրի ստորագրումից 10 օր անց  | 
| 
 Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում մինչ կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելը  | 
 Սոցիալական աշխատողների նախնական գնահատման զեկույց  | 
 2 ամիս  | 
 Պայմանագրի ստորագրումից 2 ամիս անց  | 
| 
 Իրականացնել սոցիալական աշխատողների սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների գնահատում կարողությունների զարգացման դասընթացների ավարտին  | 
 Սոցիալական աշխատողների ավարտական գնահատման զեկույց  | 
 2 ամիս Փետրվար-Մարտ 2023  | 
 Ապրիլ 1, 2023  | 
| 
 Մշակել սոցիալական աշխատողների գնահատման զեկույց  | 
 Սոցիալական աշխատողների գնահատման զեկույց (համեմատական վերլուծություն)  | 
 1 ամիս Ապրիլ 2023  | 
 Մայիս 1, 2023  | 
Փաստաթղթերի աշխատանքային լեզուն հայերենն է:
Անհրաժեշտ որակովորումները՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն սոցիալական գիտությունների բնագավառում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք և հարակից ոլորտներ),
 - Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ` որպես գնահատող,
 - Որակի գնահատման և տվյալների վերլուծության փորձ սոցիալական պաշտպանության և սոցիալական աշխատանքի ոլորտներում,
 - ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի գերազանց իմացություն,
 - Հայերենով գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ, գնահատման իրականացման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները կիրառելու բավարար փորձառություն, ներառյալ տվյալների հավաքագրման մասնակցային գնահատման տեխնիկան։
 - Ծրագրի մարզեր գործուղվելու, տեղական խորհրդատուների թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Ծրագիր
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:
Դիմել
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական աշխատողների գնահատման խորհրդատու(գնահատման մոտեցում, համակարգում և զեկուցում)»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հայտարարություններ
24.09.2025
Հրավեր - Սոցիալական աշխատողի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                                05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
                                30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ

