ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ՀՐԱՎԵՐ
20.12.2022
Ծրագրի շրջանակում ասոցիացիան հայտարարում է ապրանքների գնանշման հարցմամբ գնում՝ սարքավորումների ձեռքբերման նպատակով
Վճարման աղբյուրը՝ |
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր JSDF Դրամաշնորհ No. TF0B2613 |
Պայմանագիր No. |
AM-AASW-257859-GO-RFQ |
Հարգելի մատակարար,
- Հրավիրում ենք ներկայացնելու Ձեր Գնառաջարկը «Սարքավորումների ձեռքբերում» նպատակով: Տեխնիկական մասնագրերի և պահանջվող քանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև:
- Անհրաժեշտ է գնառաջարկ ներկայացնել սույն հրավերի ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հավելվածում նշված բոլոր ապրանքների անվանումների համար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր անվանումների համար միասին և պայմանագիր կկնքվի այն ընկերության հետ, որի բոլոր անվանումների համար առաջարկած ընդհանուր գինը կլինի նվազագույնը:
- Ձեր Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին:
- Գնորդին Ձեր առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 30 Դեկտեմբեր, 2022թ., ժ. 18։00: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
- Ձեր առաջարկը` հայերեն լեզվով պետք է ներկայացվի համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, կատալոգ(ներ)ի և տպագիր այլ նյութերի ու համապատասխան տեղեկությունների հետ մեկտեղ՝ գնանշված յուրաքանչյուր անվանման համար` ներառելով կազմակերպությունների անվանումները և հասցեները, որոնք ապահովում են սպասարկման ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:
- Ձեր առաջարկը պետք է ներկայացվի ստորև բերված հրահանգների և կից ներկայացվող Պայմանագրի համաձայն: Կցված Մատակարարման ժամկետները և պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:
(Ա) ԳՆԵՐ- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` մատակարարման վերջնական վայր`
Պարույր Սևակ 30, բն 43/1, 8րդ հարկ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
հասցնելու ընդհանուր արժեքով, որը կներառի բոլոր հարկերը` ԱԱՀ-ն, մաքսատուրքերը, տուրքերը, երկրի ներսում տեղափոխման, ապահովագրության, բարձման և բեռնաթափման ծախսերը:
(Բ) ԳՆԱՆՇՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ - Տեխնիկական մասնագրերին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն վերջնական վայր հասցնելու ընդհանուր գնի համեմատման սկզբունքով՝ սույն Գնառաջարկի հրավերի 2-րդ կետին համապատասխան:
Առաջարկները գնահատելիս Գնորդը յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը կորոշի գնառաջարկի թվաբանական ցանկացած անճշտությունների ուղղումների միջոցով, հետևյալ կերպ.
ա) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն բառերով և թվերով տրված գումարների միջև, կգերակայի բառերով գրվածը,
բ) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն միավորի արժեքի և միավոր արժեքի և քանակի բազմապատկման արդյունքով ստացված ընդամենի միջև, կգերակայի նշված միավորի արժեքը,
գ) եթե Մատակարարը հրաժարվի ընդունել ուղղումները, նրա առաջարկը կմերժվի:
(Գ) ՀԵՏՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Նվազագույն գնահատված էապես համապատասխանող գնառաջարկը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Մատակարարի հետորակավորում` միայն նշված պահանջների հիման վրա: Ստորև ներկայացվող տեքստում չներառված պահանջները չպետք է կիրառվեն Մատակարարի որակավորումների գնահատման մեջ:
Փորձ և տեխնիկական կարողություն
Մատակարարը պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն առ այն, որ վերջինս բավարարում է փորձառության հետևյալ պահանջը (ները).
- Նմանատիպ բնույթի ապրանքների մատակարարման առնվազն 3 տարվա փորձ (անհրաժեշտ է ներկայացնել հաջողությամբ կատարված պայմանագրերի ցանկը):
Որպես վկայություն Մատակարարը պետք է տրամադրի վերջին երեք տարիների /2019-2022թթ/ ընթացքում առնվազն երկու (2) նմանատիպ ապրանքների մատակարարման հաջողությամբ իրականացված պայմանագրերի սկանավորված տարբերակները՝ յուրաքանչյուրը հայտի գնի 50%-ից ոչ պակաս: Պայմանագրերի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև պայմանագրերի շրջանակում մատակարարված ապրանքների ընդունման ակտի պատճենները:
Նմանատիպ են համարվում ՏՏ Սարքավորումների մատակարարման պայմանագրերը:
Ֆինանսական կարողություններ
- Վերջին երեք (3) տարիների (2020, 2021, 2022թթ.) ընթացքում տարեկան միջին շրջանառությունը նմանատիպ ապրանքների և/կամ արտադրանքի իրացումից պետք է կազմի պայմանագրի համար Մատակարարի կողմից ներկայացված գնառաջարկի արժեքի առնվազն գնի 80 % չափով: (Օժանդակ փաստաթղթերը պետք է տրամադրվեն որպես ապացույց):
(Դ) ԳՆՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ/ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ - Հաղթող կճանաչվի այն գնառաջարկ ներկայացնողը, որի գնառաջարկը ճանաչվել է որպես նվազագույն գնահատված առաջարկ և սահմանված տեխնիկական պահանջներին էականորեն համապատասխանող, իսկ Մատակարարը գնահատվել է որակավորված՝ Պայմանագիրը բավարար կերպով կատարելու համար։
Այն դեպքում, երբ Մատակարը չբավարարի սահմանված որակավորման պահանջներին և չգնահատվի որակավորված, Գնորդը կարող է Պայմանագիրը շնորհել հաջորդ նվազագույն գնահատված առաջարկ ներկայացնող Մատակարարին, ում առաջարկը, ըստ էության համապատասխանում է մրցույթի հիմնական պահանջներին և ով ունի անհրաժեշտ որակավորում՝ Պայմանագիրը բավարար կերպով կատարելու համար:
Հաղթող ճանաչված առաջարկ ներկայացնողը կստորագրի Պայմանագիր համաձայն կից ձևի, ինչպես նաև մատակարարման ժամկետների և պայմանների:
(Ե) ԱՌԱՋԱՐԿԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ- Ձեր առաջարկը պետք է ուժի մեջ լինի Գնառաջարկի Հրավերի 4-րդ կետում նշված առաջարկի ներկայացման վերջնաժամկետից հետո քառասունհինգ (45) օր ժամկետով:
- Հետագա տեղեկատվություն
Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք օրացուցային օր առաջ էլեկտրոնային procurement@aasw.org էլ հասցեի միջոցով պահանջելու հրավերի վերաբերյալ տեղեկատվություն/պարզաբանում։
- Ստուգումներ և աուդիտ
8.1 Մատակարարը պետք է ապահովի Գնորդի բոլոր ցուցումների կատարումը, որոնք կհամապատասխանեն մատակարարման վայրի գործող օրենքներին:
8.2 Մատակարարը պետք է թույլատրի և պետք է այնպես անի, որպեսզի վերջինիս Ենթակապալառուները և խորհրդատուները թույլատրեն Բանկին և/կամ Բանկի կողմից նշանակված անձանց ստուգել Պայմանագրի իրականացման և Գնանշման ներկայացման հետ կապված Մատակարարի գրասենյակները և բոլոր հաշիվները և գրառումները Բանկի կողմից նման պահանջ լինելու դեպքում: Մատակարարի և վերջինիս Ենթակապալառուների և Խորհրդատուի ուշադրությունը հրավիրվում է Կետ 5-ին` Պայմանագրի Խարդախության և կոռուպցիայի ձևին, որը ի լրումն այլ բաների, տրամադրում է այն գործողությունները, որոնք նպատակ ունեն սկզբունքորեն խոչընդոտելու Բանկի ստուգման և աուդիտի իրավունքների իրանացմանը և որոնք փոխարինում են արգելված միջոցառման, որը հանգեցնում է պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Բանկի գերակայող կանխարգելիչ ընթացակարգերի համաձայն` անհամապատասխանության որոշելուն):
Կոնտակտային հեռախոսահամար 093 514499
Գնումների մասնագետ ՝ Աննա Աշուղյան
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ