Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Գնառաջարկի հրավեր ցուցահանդեսների և ցանցային միջոցառումների կազմակերպական և լոգիստիկ աջակցության նպատակով

08.05.2023

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպությունը և «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը /JSDF Դրամաշնորհ No. TF0B2613/ հրավիրում է Գնառաջարկ ներկայացնել ծրագրային մարզերում բիզնես ցուցահանդեսների և ցանցային միջոցառումների կազմակերպական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու նպատակով

ՈՉ ԽՈՐՀՐԴՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ ԳՆՈՒՄ

Ծրագրի անվանումը՝

Ծրագրային մարզերում բիզնես ցուցահանդեսների և ցանցային միջոցառումների կազմակերպական և լոգիստիկ աջակցություն 

Վճարման աղբյուրը՝

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր

JSDF Դրամաշնորհ  No. TF0B2613

Պայմանագիր No.

AM-AASW-349923-NC-RFQ

Ամսաթիվը՝

02 Մայիս, 2023.

հարգելի գործընկեր,

  1. Հրավիրում ենք ներկայացնելու Ձեր Գնառաջարկը Ծրագրային մարզերում բիզնես ցուցահանդեսների և ցանցային միջոցառումների կազմակերպական և լոգիստիկ աջակցություն ոչ խորհրդատվական ծառայությունների (այսուհետ՝ Ծառայությունների)մատուցման նպատակով:

Տեխնիկական առաջադրանքը կցվում է

  1. Դուք պետք է գնառաջարկ ներկայացնեք սույն հրավերի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ բաժնում նշված բոլոր ծառայությունների անվանումներիհամար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր անվանումների համար միասին ևպայմանագիր կկնքվի այն ընկերության հետ, որի բոլոր անվանումների համար առաջարկած, գնահատված ընդհանուր գինը կլինի նվազագույնը:
  2. Ձեր Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով procurement@aasw.orgէլեկտրոնային հասցեին:
  3. Պատվիրատուին Ձեր առաջարկը` 3-րդ կետում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով, ներկայացման վերջնաժամկետն է 12 Մայիս, 2023: Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն ընդունվում:

 

  1. Ձեր առաջարկը` հայերեն լեզվով պետք է ներկայացվի համապատասխան տեխնիկականփաստաթղթերի, կատալոգ(ներ)ի և տպագիր այլ նյութերի ու համապատասխանտեղեկությունների հետ մեկտեղ՝ գնանշված յուրաքանչյուր անվանման համար` ներառելովկազմակերպությունների անվանումները և հասցեները, որոնք ապահովում են սպասարկմանծառայություններ Հայաստանում: Չի կիրառվում (Չ/Կ)

6. Ձեր առաջարկը պետք է ներկայացվի ստորև բերված հրահանգների և կից ներկայացվող Պայմանագրի համաձայն: Կցված Ծառայությունների մատուցման ժամկետները և պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:

(i) ԳՆԵՐ- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով՝ ընդհանուր արժեքի համար, որը ներառում է բոլոր հարկերը` ԱԱՀ, մաքսատուրքերը, տուրքերը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր ծախսերը:

(ii) ԳՆԱՆՇՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ- Տեխնիկական մասնագրերին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն ընդհանուր գնի համեմատման սկզբունքով:                                                                 

Առաջարկները գնահատելիս Պատվիրատուն յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը կորոշվի գնառաջարկի թվաբանական ցանկացած անճշտությունների ուղղումների միջոցով, հետևյալ կերպ.

  • ա) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն բառերով և թվերով տրված գումարների միջև, կգերակայի բառերով գրվածը,

բ) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն միավոր արժեքի և քանակի բազմապատկման արդյունքով ստացված ընդամենի միջև, կգերակայի նշված միավորի արժեքը,

գ)  եթե Ծառայություններ մատուցողը հրաժարվի ընդունել ուղղումները, նրա առաջարկը կմերժվի:

Որակավորմանն ուղղված պահանջներ.

 Ամենացածր գնահատված հայտը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Հայտատուի հետորակավորման գնահատումը կիրառելով ստորև սահմանված պահանջները: Այլ պահանջներ չպետք է կիրառվեն Հայտատուի հետորակավորման գնահատման ժամանակ:

  • (ա) Նմանատիպ պայմանագրերի փորձառություն (մրցույթային կառուցվածքի հավելված 1)

Նմանատիպ ծառայությունների մատուցման առնվազն 2 տարվա փորձ (կազմակերպական և լոգիստիկ աջակցություն ծրագրային տարբեր գործողությունների իրականացմանը, որը պետք է հաստատվի համապատասխան փաստաթղթերով (պայմանագիր, համաձայնագիր, հաշիվ-ապրահքագիր և այլն):

  • (բ) Ֆինանսական կարողություններ

 Հայտարարագիր կազմակերպության դատական կարգով սնանկ չճանաչվելու և լուծարման գործընթացում չգտնվելու վերաբերյալ

Զրոյական տեղեկանք հարկային պատավորությունների վերբերյալ

 ՀՁ դեպքում, յուրաքանչյուր ՀՁ անդամ պետք է ապահովի փորձառության նվազագույն պահանջը:

  • ԳՆՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ/ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ- Պայմանագիրը կշնորհվի այն առաջարկ ներկայացնողին, որը կառաջարկի գնահատված նվազագույն գինը և կբավարարի տեխնիկական պահանջներին: Հաղթող ճանաչված առաջարկ ներկայացնողը կստորագրի կից ձևով Պայմանագիրը, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամկետները և պայմանները:
  • ԱՌԱՋԱՐԿԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ- Ձեր առաջարկը պետք է ուժի մեջ լինի Գնառաջարկի Հրավերի 4-րդ կետում նշված առաջարկի ներկայացման վերջնաժամկետից հետո քառասունհինգ (45) օր ժամկետով:

7. Հետագա տեղեկատվություն.

Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք օրացուցային օր առաջ էլեկտրոնային procurement@aasw.org  էլ հասցեի միջոցով պահանջելու հրավերի վերաբերյալ տեղեկատ­վություն/պարզաբանում։

  1. Ստուգումներ և աուդիտ

8.1 Ծառայություններ մատուցողը պետք է ապահովի Պատվիրատուի բոլոր ցուցումների կատարումը, որոնք կհամապատասխանեն ծառայությունների մատուցման վայրի գործող օրենքներին:

8.2 Ծառայություններ մատուցողը պետք է թույլատրի և պետք է այնպես անի, որպեսզի վերջինիս Ենթակապալառուները և խորհրդատուները թույլատրեն Բանկին և/կամ Բանկի կողմից նշանակված անձանց ստուգել Պայմանագրի իրականացման և Գնանշման ներկայացման հետ կապված Ծառայություններ մատուցողի գրասենյակները և բոլոր հաշիվները և գրառումները Բանկի կողմից նման պահանջ լինելու դեպքում: Ծառայություններ մատուցողի և վերջինիս Ենթակապալառուների և Խորհրդատուի ուշադրությունը հրավիրվում է Կետ 5-ին` Պայմանագրի Խարդախության և կոռուպցիայի ձևին, որը ի լրումն այլ բաների, տրամադրում է այն գործողությունները, որոնք նպատակ ունեն սկզբունքորեն խոչընդոտելու Բանկի ստուգման և աուդիտի իրավունքների իրանացմանը և որոնք փոխարինում են արգելված միջոցառման, որը հանգեցնում է պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Բանկի գերակայող կանխարգելիչ ընթացակարգերի համաձայն` անհամապատասխանության որոշելուն):

           

Դիտել մանրամասները։

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին