Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Միջոցառման կազմակերպման մրցույթի հրավեր

04.11.2022

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է իրավասու կազմակերպություններին՝ ներկայացնելու առաջարկ սույն մրցույթի հրավերին մասնակցելու համար։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (այսուհետ՝ Պատվիրատու), որը գործում է Պարույր Սևակի 30, 43/1 հասցեում, հայտարարում է մրցույթ միջոցառման կազմակերպման նպատակով։
 
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու կազմակերպությունները անկախ գրանցման վայրից։
 
Ծառայության իրականացման վայրը՝ Աբովյան, Չարենցավան, Ջերմուկ, Մալիշկա, Սիսիան, Տաթև, Վարդենիս, Դիլիջան համայնքներ և Երևան։ 
  • Ծառայության ցանկալի սկիզբը՝ 25․11.2022 թ․ 
  • Ծառայության ցանկալի ավարտը՝ 10․12.2022 թ․
Հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` մինչև ս/թ նոյեմբերի 20-ը ժամը 18:00-ն, այն ուղարկելով՝ aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին, նամակի թեմա մասում նշելով՝ սույն մրցույթի անվանումը՝ «Միջոցառման կազմակերպում»։
Ներկայացված հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝
  1. Գնային առաջարկը՝ պահանջվող ապրանքատեսակների ցանկով և նկարագրությամբ՝ կնքված և ստորագրված (Հավելված 1)
  2. Կազմակերպության վերաբերյալ տվյալները՝ կնքված և ստորագրված (Հավելված 2)
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև՝ Պայմանագիր)։ Սույն հայտարարության մեջ նշված պահանջները չբավարարող հայտերը չեն քննարկվի։
 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել պատվիրատուին։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ 060 540 150

Էլ․ փոստ՝ aaswprocurement@gmail.com

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին