Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հայտերի ներկայացման հրավեր - Սոցիալական վերականգնման ծառայության մոդելի մշակում

26.05.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Սոցիալական վերականգնման ծառայության մոդելի մշակման AASW-RISE-005/25 մրցույթին:

Սույն Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) հիմնական նպատակն է մշակել համայնքահեն սոցիալական վերականգնման ծառայության մոդել, որն ուղղված է Մարալիկի Սոցիալական տան բնակիչների՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված փախստականների, սոցիալական ինտեգրմանն ու ներառմանը, դիմակայունության, ինքնուրույնության և համայնքային ներգրավվածության խթանմանը։

Դիմելու գործընթացը.

Այս խորհրդատվական ծառայության համար կարող են դիմել ինչպես անհատ փորձագետներ, փորձագետների խմբեր, այնպես էլ կազմակերպություններ։

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025 թվականի հունիսի 9-ը ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  • Նմանատիպ ծրագրերի իրականացման փորձի վերաբերյալ տեղեկատվություն (միայն կազմակերպությունների համար),

  • Ինքնակենսագրական՝ ընդգծելով համապատասխան փորձառությունն ու որակավորումները (ընդգրկված բոլոր փորձագետների ինքնակենսագրականները),

  • Տեխնիկական առաջարկ՝ ծառայության մոդելի նախագծման իրենց մոտեցման նկարագրությամբ, ներառյալ կիրառվող մեթոդաբանությունն ու աշխատանքների ժամանակացույցը,

  • Ֆինանսական առաջարկ՝ հանձնարարության կատարման ծախսերի մանրամասն ներկայացմամբ։

Դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. փոստի հասցեին՝ procurement@aasw.org։

Տեխնիկական առաջադրանքն ամբողջությամբ հասանելի է անգլերենով:

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին